o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը արգելել է Դորենկոյի մարմինը հանձնել լրագրողի այրուն

12.05.2019 21:57 ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանությունը արգելել է Դորենկոյի մարմինը հանձնել լրագրողի այրուն

INTERFAX.RU -  Լրագրող Սերգեյ Դորենկոյի հետ հրաժեշտը Տրոյեկուրովսկի գերեզմանոցում այսօր տեղի չի ունենա, ոստիկանությունը արգելել է լրագրողի մարմինը այրուն հանձնել, հաղորդում է «Говорит Москва» ռադիոկայանի խմբագրությունը:

Գիշերը մեր ընկերներից մեկին «փռել են ասֆալտին», ոստիկանությունը փորձում է օրենքի խախտմամբ կասեցնել մեր քայլերը. Ռ. Քոչարյանի աջակից

«Մոսկվայի  շրջանի կենտրոնական ներքին գործերի վարչության քննչական կոմիտեի պետի տեղակալի ստորագրությամբ փաստաթուղթը փոխանցել են 2-րդ դատական մորգին այսօր  գիշերը:  Այնտեղ հանձնարարվել է չհանձնել մարմինը` «կրկնակի բժշկական փորձաքննության անհրաժեշտության պատճառով», - ասվում է Телеграм-канал  ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

«Որոշումը կայացվել է Սերգեյ Դորենկոյի առաջին ամուսնությունից դուստրերի՝ Քսենիա և Եկատերինա Դորենկոների, հայտարարության հիման վրա: Նրանք պնդում էին, որ լրագրողին կարող է թունավորել են», - պարզաբանել են այնտեղ:

Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ղեկավար, Մոսկվայի գլխավոր դատաբժշկական փորձաքննության փորձագետ Սերգեյ Շիգեևը ռադիոկայանին պարզաբանել է, որ « հերձումը կատարվել է մահվան օրը, հաստատվել է մահվան բնական պատճառը, կրկնակի դիահերձում չի կատարվում»:

«Հավանաբար, այդ փաստաթուղթը պետհասկանալ, որպես դատական քիմիական հետազոտության արդյունքներին սպասելու անհրաժեշտություն, որն առանց այն էլ իրականացվում է պլանավորված կարգով: Այն սովորաբար տևում է երեք շաբաթ, այժմ դա կարվի հնարավորինս արագ», - ասել է դատաբժշկական փորձագետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА