ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի դպրոցներում աշակերտների զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել

12.05.2019 18:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի դպրոցներում աշակերտների զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել

Վրաստանի Սենակ քաղաքի թիվ 2 դպրոցում 18 երեխա է թունավորվել, իսկ մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ռուսթավ քաղաքի հանրակրթական դպրոցում՝ շուրջ 15 երեխա, գրում է apsny.geկայքը:

Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված սկանդալը

Ռուսթավի դպրոցի աշակերտների դեպքում թունավորման պատճառը սնունդն է եղել, իսկ Սենակ քաղաքի դպրոցի դեպքում, որը գրանցվել է ավելի ուշ, թունավորման հստակ պատճառները դեռ հայտնի չեն: 

Հաղորդվում է, որ բոլոր 18 աշակերտները հոսպիտալացվել են, նրանց մոտ գլխապտույտ և ալերգիկ ցան է նկատվել: Բժիշկների խոսքով՝ երեխաների առողջական վիճակն այժմ կայուն է, և նրանք արդեն դուրս  են գրվել:

Սենակի քաղաքապետ Լևան Կուպերիշվիլիի խոսքով՝ թունավորման փաստի առ2իվ հետաքննություն է սկսվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА