ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրոկոլին կօգնի շիզոֆրենիայի դեմ պայքարին

12.05.2019 11:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բրոկոլին կօգնի շիզոֆրենիայի դեմ պայքարին

Բրոկոլին կարող է դառնալ շիզոֆրենիայի դեմ պայքարի միանգամայն արյունավետ միջոց: Johns Hopkins Schizophrenia Center-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ բրոկոլիի ծիլերից ստացված միացությունը կարող է կարգավորել ուղեղում քիմիական անհավասարակշռությունը, որը զարգանում է շիզոֆրենիայի հետեւանքով:

Կարմիր գինին կօգնի բարձր ճնշման դեմ արդյունավետ դեղ ստեղծել

Գիտնականները նշում են, որ բրոկոլիի ծիլերից ստացված սուլֆորաֆանը կարող է կիրառվել որպես հոգեմետ դեղամիջոցի այլընտրանք: Դրանից բացի, այն կարող է կիրառվել նշված դեղամիջոցների կողմնակի էֆեկտների դեմ պայքարում:

Փսիխոզի առաջին փուլը տարած 81 մարդու զննելով՝ մասնագետները պարզել են, որ այս պացիենտների մոտ գլխուղեղի որոշ հատվածներում գլուկոմատի ցուցանիշները առողջ մարդկանց համեմատությամբ 4 տոկոսով ավելի վածր են: Մինչդեռ, բրոկոլիի ծիլերից ստացված սուլֆորաֆանի հիմքի վրա ստեղծված պատրաստուկի ամենօրյա ընդունումը կարող է 2 շաբաթում այս ցուցանիշները զգալիորեն բարելավել: Այս մասին վկայում է Molecular Neuropsychiatry ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Չնայած լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությանը, գիտնականները չեն թաքցնում, որ ստացած արդյունքներով ոգեւորված են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА