o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կծու կարմիր պղպեղն օգնում է ախորժակի վերահսկմանը. հետազոտություն

12.05.2019 11:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կծու կարմիր պղպեղն օգնում է ախորժակի վերահսկմանը. հետազոտություն

Սննդակարգի մեջ կծու պղպեղի ներառումն օգնում է քաղցի զգացումը վերահսկելուն՝ նպաստելով գործածվող կալորիաների նվազեցմանը: Այս մասին հայտնում են Պերդյուի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները:

Նրանք հետազոտություն են կատարել օգտագործելով կայենյան պղպեղը, որը հետազոտողների հսկողությամբ ավելորդ քաշով մարդկանց երկու խումբը սնունդի մեջ է գործածել 1,5 ամիս: Ընդ որում՝ կծուի սիրահարները կծու կարմիր պղպեղը գործածել են 6 անգամ ավելի շատ, քան նրանք, որոնք կծու ուտելիքի հանդեպ անտարբեր են:

Քաղցր ըմպելիքներից հրաժարումը թեյի կամ սուրճի օգտին կպաշտպանի դիաբետից. հետազոտություն

Արդյունքում պարզվել է, որ երկու խմբերում պղպեղի գործածման ֆոնին մեծացել է կալորիաների ծախսը: Ավելին՝ նույնիսկ այն մասնակիցները, որոնք սկզբնապես պղպեղ չէին սիրում եւ այն կերակուրի մեջ էին ավելացնում շատ քիչ, ցուցադրել են քաղցի զգացման նվազում: Նրանց ախորժակը յուղոտ, քաղցր եւ աղի սնունդի նկատմամբ զգալիորեն նվազել է:

Նրանք նաեւ հավելել են, որ պղպեղը, որպես ախորժակի նվազեցման եւ կալորիաների կլանման միջոց, առավել արդյունավետ է օգնում նրանց, որոնք սովորաբար սուր կերակուրներ չեն ուտում:

Հիշեցնենք, սակայն, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում կծու կերակուրը հակացուցված է: Եթե ցանկանում եք սննդակարգի մեջ կծու պղպեղ ավելացնել, անպայման բժշկի հետ խերհրդակցեք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА