ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիր

12.05.2019 09:20 ԱԽ ԿԱՆԱՅՔ
19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը՝ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսակիր

«Հայաստանի գեղեցկուհի» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը: Մրցույթին մասնակցում էին Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից ու արտերկրից ժամանած 20 հայուհիներ:

Ով Է 19-Ամյա «Միսս Հայաստան 2019»-ը հաղթողը

Աղջիկները ժյուրիի եւ հանդիսատեսի առջեւ ներկայացան 3 տարբեր կերպարներով՝ ազգային տարազ, լողազգեստներ եւ երեկոյան զգեստներ: Իսկ ժյուրիի կազմում, ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնիներ էին՝ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ոճաբան Աննա Սանտոպադրեն, Հայաստանում Լյուքսենբուրգի Մեծ Դքսության Պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, Սանտկտ Պետերբուրգի կառավարության խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան, «Հայուհի» ամսագրի հիմնադիր Լադա Գոլովյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը, Taraz.am-ի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Հակոբյանը, Հրանտ Թոխատյանը,  կինոպրոդյուսեր Գեորգի Շաբանովը, Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը, Atex նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը եւ ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան:

Միջոցառման հանդիսավարներն էին գեղեցկուհի-մոդել Լուսինե Թովմասյանն ու դերասան Ավո Խալաթյանը:

Մասնակիցներին ողջունելու էին եկել նաեւ երգիչներ Էրիկը, Իվետա Մուկուչյանն ու Արփին, որոնք իրենց կատարումներով ներկայացան երեկոյի ընթացքում:

Մասնակից 20 գեղեցկուհիներից ժյուրիի անդամները սկզբում ընտրեցին լավագույն 10-ին, այնուհետեւ՝ 5-ին: Լավագույն հնգյակում տեղ գտան Կամիլա Մարգարյանը, Էմանուելա Գրիգորյանը, Լիզա Գասյանը, Քրիստինա Շահզադեյանը եւ Հայկուհի Մաթեւոսյանը, որն էլ դարձավ մրցույթի հաղթող:

Հայկուհին տիտղոսից բացի արժանացավ միջոցառման գլխավոր հովանավորի՝ All.me նորարարական թվային հարթակի կողմից մրցանակի, որը համարժեք է 1000 ԱՄՆ դոլարին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցույթի ֆոտոռեպորտաժը, իսկ հաղթող մասնակցի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА