o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնարավոր է անհանգիստ օր ունենաք. Օրվա աստղագուշակ

12.05.2019 09:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Հնարավոր է անհանգիստ օր ունենաք. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ գոհացնելը, սակայն դուք էլ չափից դուրս պահանջկոտ չեք լինի:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին կցանկանա առավելագույնս անկեղծ եւ բաց լինել ձեզ հետ: Միգուցե այն, ինչ այսօր իմանաք, այդքան էլ հետաքրքիր չլինի ձեզ, սակայն ոչինչ չեք կարողանա անել:

Այսօր բարեհաջող օր է. Օրվա աստղագուշակ

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ հաճելի չի լինի խորհելը ինչ-ինչ թեմաների մասին, սակայն ձեր սիրելին անընդհատ կբարձրացնի դրանք: Միակ ելքն այն կլինի, որպեսզի դուք խնդրեք նրան այլեւս չխոսել այդ թեմաներով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Օրը նվիրեք սիրելիի հետ համատեղ լուսանկարները նայելուն: Դա թույլ կտա ձեզ ոչ միայն հիշել ձեր երջանիկ անցյալը, այլեւ հասկանալ, թե ինչ է ձեզ պակասում ներկայում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին չի կարողանա այնքան ժամանակ անցկացնել ձեզ հետ, որքան դուք եք ցանկանում, ինչի հետեւանքով վեճերը բացառված չեն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին վերջապես կանի այն, ինչ դուք նրանից սպասում էիք: Սակայն մի շտապեք ուրախանալ, քանի որ շատ հնարավոր է, որ դուք ինչ-ինչ հանգամանքների բերումով բաց թողեք այդ պահը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե չհասցնեք այսօր սիրելիին ինչ-որ բան ասել կամ առաջարկել, ապա տխրել պետք չէ: Առջեւում դեռ շատ օրեր կան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք ճիշտ ուղի չեք ընտրել այս կամ այն նպատակին հասնելու համար։ Սակայն, վաղ, թե ուշ նրան դա կհաջողվի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կես բառից եւ կես հայացքից կհասկանաք ձեր սիրելիին, սակայն պետք չէ չափից դուրս ինքնավստահ լինել։ Մի մտածեք, թե ամեն ինչ գիտեք նրա մասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հնարավոր է անհանգիստ օր ունենաք։ Կասկածներն ու անհանգստությկունը կտանջեն ձեզ։ Սակայն աշխատեք, գոնե, մի քիչ քնել։ Ուժերը վերակագնել է պետք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ հեշտությամբ կհասկանա ձեր զայրույթի պատճառը։ Դա այնքան ակնհայտ կլինի, որ չեք էլ կարող այլ պատճառ հորինել։ Պետք էլ չէ. Ճշմարտությունը, վաղ թե ուշ, ջրի երես է դուրս գալիս։

ՁԿՆԵՐ

Հնարավոր է՝ ձեր ընկերական հարաբերություններն այլ ընթացք ստանան։ Միասին գնացեք թատրոն կամ դասական համերգի։ Անգամ, եթե շատ հեռու եք արվեստից, նման միջավայրը ձեզ ավելի կմտերմացնի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА