o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է». Էքրեմ Իմամօղլու

12.05.2019 18:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է». Էքրեմ Իմամօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է տվել անգլիական Times թերթին և ընդգծել, որ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է։

«Թուրքիայում մեծացել է իշխանությունների վերահսկողությունը մամուլի վրա». զեկույց

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Միջանկյալ նշենք, որ Իմամօղլուն մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել, սակայն կարճ ժամանակ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները չեղյալ էին հայտարարվել։

Ընդդիմադիր թեկնածուն նշել է, որ հունիսի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին շրջելու է Ստամբուլի բոլոր թաղամասներում։

Նրա խոսքով՝ այս ընտրություններին  CHP֊ն ավելի լավ է պատրաստվում։

«Մարդիկ աղոթում էին, որ այդպիսի որոշում չընդունվեր, սակայն մենք պատրաստ ենք։ Փորձել եմ հույս ստեղծել, որպեսզի կարողանանք սկսել ժողովրդավարության համար մեր պայքարը»,֊ասել է նա։

Թեկնածուն փոխանցել է, որ արտասովոր հավատ է նկատում մարդկանց մոտ և  ինքն իրեն համարում է նրանց դեմքն ու ձայնը։

Թերթում ասվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները գրեթե ամբողջովին դուրս են մղվել լրատվական դաշտից, քանի որ մամուլի գերակշիռ մասը պատկանում է ներկայիս իշխանություններին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА