ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրպագուներին վրդովեցրել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակչի՝ համացանցում հայտնված «սփոյլերները»

12.05.2019 13:55 ՄՇԱԿՈՒՅԹ
Երկրպագուներին վրդովեցրել են «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակչի՝ համացանցում հայտնված «սփոյլերները»

Ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի հազարավոր երկրպագուներ ութերորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայի թրեյլերները կարողացել են տեսնել սոցցանցերում, որոնք ողողված են «սփոյլերներով»:

Ալլա Պուգաչովայի թոփլես լուսանկարները հայտնվել են համացանցում

Ինչպես գրում է Life.ru-ն, երկրպագուներից շատերը բարկացել են ինչպես այդ տեսանյութերի հրապարակմամբ, այնպես էլ դրանց բովանդակությամբ:

Հինգերորդ սերիայում պետք է տեղի ունենա վճռական պայքարը թագավորության համար: Ակնկալվում է, որ այս սերիան 1 ժամ 20 րոպե տևողություն կունենա: Սերիայի պրեմիերան նախատեսված է մայիսի 12-ին:

«Այլևս չեմ ուզում եզրափակիչ: Չեղարկեք շոուն: Եթե այս ամենը ճիշտ է, մարդկանց մոտ այսքան տարի անց զզվելի տպավորություն կստեղծվի, որ ծախսել են իրենց ժամանակը դիտման վրա», - գրել է դժգոհ օգտատերերից մեկը:

Ֆիլմի հանգուցալուծումը բարկացրել է օգտատերերից շատերին:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА