ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատում խմած կինը քաշքշել է համագյուղացուն, հարվածել գլխին, վնասել տաքսի ավտոմեքենան

12.05.2019 16:50 ՔՐԵԱԿԱՆ
Արարատում խմած կինը քաշքշել է համագյուղացուն, հարվածել գլխին, վնասել տաքսի ավտոմեքենան

Արարատի մարզի բնակչուհին մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ խուլիգանությամբ եւ ուղղակի ղիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել է բռնություն գործադրելով։

Ծնողները, ծննդատնից վերադառնալիս, երեխային մոռացել են տաքսիի մեջ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոս ամսին։ Նախնական քննության վարկածով՝ հիշյալ բնակչուհին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մղումով, անտեսելով հասարակական համակեցության կանոնները, մոտեցել է հասարակական տրանսպորտի կայանման վայր և հանդիպելով համագյուղացիներից մեկին՝ առանց պատճառի շուրջ 15 րոպե տևողությամբ բարձրաձայն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։ Հայհոյանքների և բղավոցների ձայներից դուրս են եկել հարակից տարածքներում բնակվող և հասարակական օբյեկտների աշխատակիցները: Բնակչուհին խուլիգանական գործողություններն ուղղելով հասարակական կարգի դեմ՝ շարունակել է հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, որից խուսափելու նպատակով համագյուղացին առաջացել է դեպի փողոց և կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա՝ փորձել է հեռանալ նշված վայրից, սակայն հիշյալ բնակչուհին հետևից մոտեցել է նրան և հարվածներ հասցրել ուսերի և գլխի հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Տաքսի ավտոմեքենայի վարորդը փորձել է հանդարտեցնել կնոջը, սակայն վերջինս, անտեսելով հայհոյանքները և խուլիգանական գործողությունները դադարեցնելու հորդորները, շարունակել է անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, որը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով. նա մոտեցել է վերը նշված ավտոմեքենայի դիմացի հատվածին և բռունցքով հարվածել  տաքսու ձախ անվաթևին՝ սեփականատիրոջը պատճառելով 23.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Արարատի մարզի բնակչուհին, վերադառնալով իր բնակության վայր, շարունակել է խուլիգանական գործողությունները. շրջապատին հակադրվելու միտումով շուրջ երկու ժամ տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել հարեւաններից մեկի հասցեին՝ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և տագնապի մթնոլորտ:

Այս վարքագիծը կրել է պարբերական բնույթ, եւ կրկնվել է թե օգոստոս ամսին, թե սեպտեմբերին։

Հիշյալ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, այն է՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից պարզ է դառնում, որ նա ունի նախկինում դատապարտվել է  ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի նկատմամբ`նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելով պայմանավորված, բռնություն գործադրելու համար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА