o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդը գումար է պահանջել՝ սպառնալով իր նախկին ընկերուհուն արատավորող տեղեկություններ հրապարակել

12.05.2019 10:55 ՔՐԵԱԿԱՆ
Երիտասարդը գումար է պահանջել՝ սպառնալով իր նախկին ընկերուհուն արատավորող տեղեկություններ հրապարակել

25-ամյա երիտասարդը իր նախկին ընկերուհու մորից պահանջել է առանձնապես խոշոր չափի գումար՝ վերջինիս դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2–րդ կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով շորթումը։

Ելեցում տղամարդը սպանել է ընկերուհուն և նրա փոքրիկ որդուն, ապա՝ գործել է ինքնասպանություն

Ըստ նախաքննական մարմնի՝ ամբաստանյալը առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դիտավորությամբ 2018 թվականի սեպտեմբերի 29–ին Facebook կայքի Messenger հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել իր նախկին ընկերուհու մորը՝ սպառնալով հրապարակել վերջինիս դստեր մասին արատավորող տեղեկություններ, մասնավորապես՝ նրանց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների տեսագրություններ, ինչը չանելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.000.000 ՀՀ դրամ։ Սակայն հոկտեմբերի 1-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երիտասարդի կողմից պահանջվող գումարից 1.000.000 ՀՀ դրամը փոխանցելուց հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննություն սկսելը միջնորդել դատարանին` դատական քննություն անցկացնել արագացված կարգով։

Պատժի տեսակ և չափ նշանակելիս դատարանը հաշվի է, որ ամբաստանյալը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, երիտասարդ է, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, իսկ պատասխանատվությունը մեղմացնող և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի հայտնաբերել։

25-ամյա երիտասարդը դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման, որը պետք է կրի ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА