o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Օրենքով գող» Դույակը գտնվում է միջազգային հետախուզման մեջ գործարարներից 13 միլիոն շորթելու համար

12.05.2019 10:24 ՔՐԵԱԿԱՆ
«Օրենքով գող» Դույակը գտնվում է միջազգային հետախուզման մեջ գործարարներից 13 միլիոն շորթելու համար

«Օրենքով գող» Մերաբ Մզարելուայի նկատմամբ, որը հայտնի է «Դույակե»  մականունով՝ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ մոսկվացի երկու ձեռնարկատերերից 13 միլիոն ռուբլի շորթելու համար: Մզարելուային սպառնում է 7-15 տարի ազատազրկում: Թեպետ, ըստ աղբյուրի տեղեկության, «օրենքով գողի» հանդեպ կարող է կիրառվել նոր «հակագողական» օրենքը:

Զորամասի հրամանատարի դրդմամբ ավելի քան 8 միլիոն դրամի հափշտակություն և կեղծիքներ կատարալու գործը՝ 8 մեղադրյալներով, ուղարկվեց դատարան

Բացի Դույակեից գործում ներգրավվել են հանցագործ խմբավորման ևս երկու անձ: Նախաքննության վարկածով, նրանք «օրենքով գողի» գլխավորությամբ, «Դոմսերվիսկոմ» ընկերության հիմնադիրներից գումար են շորթել: Գործը հարուցվել է 2015 թվականին, իսկ այս տարվա սկզբին ՆԳՆ-ի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտվել է Դույակեի ներգրավվածությունը հանցագործության մեջ:

Մեհրաբ Մզարելուան  «թագադրվել» 1975 թ-ին: Մինչև 70-ական թվականների վերջը նա երկու անգամ հայտնվել է բանտում` Մոսկվայում եւ Սուխումում:

Մզարելուան հայտնի է նաև որպես Պապ Հասանի ակտիվ կողմնակից և, մասնավորապես, Կովկասյան  Минеральныe Воды տարածաշրջանում Օհանով եղբայրների հետ կոնֆլիկտի ժամանակ ներկայացրել է նրա շահերը: Սակայն Շաքրո Մոլոդոյի իսպանական բանտից վերադառնալուց հետո Դույակեն և նրա կլանը վերջապես կորցրեցին այն ազդեցությունը, որը ունեցել էին Հասանի օրոք և արտագաղթեցին Թուրքիա:

Ներկայումս իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում Մզարելուայի գտնվելու վայրը պարզելու և նրան կալանավորելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА