ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոնկոնգի խորհրդարանում օրենսդիրները ձեռնամարտի են բռնվել նիստի ժամանակ

11.05.2019 19:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հոնկոնգի խորհրդարանում օրենսդիրները ձեռնամարտի են բռնվել նիստի ժամանակ

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի խորհրդարանը շաբաթ քաոսային վիճակում է հայտնվել, քանի որ դատական համակարգի մասին օրենքում փոփոխություններին կողմ և դեմ օրենսդիրները ձեռնամարտի են բռնվել նիստի ժամանակ, գրում է theguardian.com-ը:

Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված սկանդալը

Հաղորդվում է, որ պատգամավորներից մեկը կորցրել է գիտակցությունը, և նրան պատգարակով դուրս են տարել խորհրդարանի շենքից:

Օրենքում փոփոխությունները լայն քննադատության են արժանացել՝ որակվելով որպես Չինաստանի կիսաինքնավար շրջանի դատական անկախությունը խարխլող, դրանք, ըստ քննադատների, հեշտացնում են հանցագործությունների համար կասկածվող անձանց ուղարկումը Չինաստանի մայրցամաքային հատված, որտեղ նրանց նկատմամբ կարող են տեղի ունենալ անարդար դատական գործընթացներ:

«Մեկ երկիր, երկու համակարգ» քաղաքականության շրջանակում Հոնկոնգին երաշխավորվել էր պահպանել իր սոցիալական, իրավական ու քաղաքական համակարգերի նկատմամբ իրավունքը, սակայն Չինաստանում իշխող կոմունիստական կուսակցությունը կարծես սկսում է հրաժարվել այդ համաձայնագրից, գրում է լրատվամիջոցը:

Նշենք, որ մինչև 2047 թվականը Չինաստանն իր վրա է վերցրել տարածքի արտաքին քաղաքականության ու պաշտպանության հարցերը, իսկ մնացյալ հարցերում հսկողությունը պատկանում է Հոնկոնգի իշխանություններին:

 

A pro-democracy lawmaker scuffles with security guards

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА