o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի հետ շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

11.05.2019 14:19 ԱՐՑԱԽ
Արցախի հետ շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. ՊԲ

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА