ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժշկական դիմակով, ձեռնոցներով մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, նռնակի նմանվող առարկայով սպառնացել…

11.05.2019 16:45 ՔՐԵԱԿԱՆ
 Բժշկական դիմակով, ձեռնոցներով մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, նռնակի նմանվող առարկայով սպառնացել…

Մայիսի լույս 7-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում ավազակային հարձակում կատարվեց: Դրա մասին ոստիկանություն ահազանգեց Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը: Նրա փոխանցմամբ՝ բժշկական դիմակով դեմքը քողարկած և ձեռնոցներով մի երիտասարդ մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, դանակով և նռնակի նմանվող առարկայով սպառնացել ու գումար պահանջել:

ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ ՎԵՃՆ ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԵՂԵԼ

Հարձակվողի պահանջները չէին կատարել և նա, ոչինչ չստանալով, փախել էր:
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց: Արաբկիրի ոստիկանները սկսեցին հետախուզական լայնածավալ միջոցառումները՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը րոպե առաջ պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Օպերատիվ աշխատանքին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնք չենք հրապարակի՝ նախաքննությանը չվնասելու նկատառումով: Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, քրեական հետախույզները ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված երևանաբնակ մի երիտասարդի:

Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա որպես կասկածյալ ձերբակալվեց: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հանցագործության գործիք դանակն ու նռնականման առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА