ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դրամաշնորհային ծրագրերը հիմնականում տրվում են փորձարկումների նպատակով. Մարինա Խաչատրյան. Տեսանյութ

11.05.2019 12:11 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դրամաշնորհային ծրագրերը հիմնականում տրվում են փորձարկումների նպատակով. Մարինա Խաչատրյան. Տեսանյութ

«Դրամաշնորհային ծրագրերը հիմնականում տրվում են փորձարկումների նպատակով: Առողջապահության նախարարի հրամանում մի հետաքրքիր դրվագ կա. նշված է, որ յուրաքանչյուր շաբաթ պոլիկլինիկաները տեղեկատվություն տրամադրեն նախարարությանը, թե քանի հոգու են պատվաստել, եւ ինչ ռեակցիաներ են եղել: Բացի այդ, թեեւ ցանկացած պատվաստանյութի գովազդն արգելված է գովազդի եւ դեղամիջոցների օրենքների մի շարք դրույթներով, բայց նրանք գովազդում են: Ես այդ հարցով դիմել եմ ոստիկանություն եւ հույս ունեմ, որ վարչական վարույթ կհարուցվի: Հավանաբար տեղյակ եք, որ ես դիմել եմ նաեւ ԱԱԾ-ին եւ ներկայացրել բոլոր փաստերը: Դիմել եմ մարտի 22-ին, իրենք դիմումը ստացել են մարտի 26-ին, եւ արդեն մեկ ամսից ավել է` որեւէ պատասխան չկա: Հաղորդում եմ ներկայացնելու ՀՀ ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին եւ ՀՔԾ-ին եւ հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն այս հարցին»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով «Գարդասի 4» պատվաստանյութի լայնածավալ կիռամանը, ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը նկատելով.

Վերջերս գարդասիլված նախարարը կարո՞ղ էր արյան դոնոր լինել (Բացահայտում)

Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն բացահայտումները կարող եք դիտել տեսանյութում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА