o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան. «168 ժամ»

11.05.2019 10:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ այդքան հետաձգվեց ՌԴ նախագահի այցը Հայաստան. «168 ժամ»

«Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո: Ռուսաստանը համակերպվել է եւ դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին եւ ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին:

​​​​​​​«Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով

Ըստ նրա, բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված խնդիրը, որը մեծ աղմուկի վերածվեց, չէր կարող անուշադրության մատնվել Մոսկվայի կողմից, դա անցանկալի զարգացում էր, ԵՏՄ-ում բարձրացվող որոշ թեմաներ թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ նոր իշխանություններն ունեն նոր մոտեցումներ եւ նոր ակնկալիքներ հայ-ռուսական հարաբերություններից եւ ինտեգրացիոն կառույցներից, դա հասկանալը եւ նոր իրավիճակը նոր մոտեցում է պահանջում: «Կարծում եմ՝ այդ հարմարվելու փուլը դեռ չի ավարտվել: Սակայն նկատելի է նաեւ երեւանյան հռետորաբանության փոփոխություն, որը, կարծում եմ, քայլերի համադրմամբ համապատասխանաբար ար-ձագանք կգտնի նաեւ Մոսկվայում».- ասել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА