o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից. «Հրապարակ»

11.05.2019 09:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունն ազատվում է Դավիթ Հարությունյանի կադրից. «Հրապարակ»

«Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն արձակուրդ է վերցրել եւ, մեզ հասած տեղեկություններով, այլեւս չի վերադառնա:

Թերեւս, նոր իշխանությունը որոշել է չաշխատել հին, փորձառու կադրի հետ։ Նա 1997 թվականից աշխատել է կառավարության աշխատակազմում, եղել է վարչապետի աշխատակազմի առաջատար մասնագետ, ապա տեղափոխվել է արդարադատության նախարարություն՝ նախարարի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, հետո՝ գլխավոր դատախազի խորհրդական, ապա Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար դառնալուց հետո նշանակվել է նրա տեղակալ։

Հարց լուծողը. «Բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում». «Հրապարակ»

2017-ին վերադարձել է արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի ղեկավար։

  Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրը։ Արդարադատության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը մեզ ասաց․ «Հաստատում եմ, որ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար տիկին Նունե Խաչատրյանը հերթական արձակուրդի դիմում է ներկայացրել»: Իսկ հետագայում «չվերադառնալու» մասին հարցին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА