o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որպես հայ Մխիթարյանը Բաքվում անելիք չունի.«Ղարաբաղի» պաշտպան

10.05.2019 21:00 ՍՊՈՐՏ
Որպես հայ Մխիթարյանը Բաքվում անելիք չունի.«Ղարաբաղի» պաշտպան

Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» թիմի կիսապաշտպան Գարա Գարաևը azerisport.com-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու կարող է ժամանել բացառապես մարզիկի կարգավիճակով։

Գվարդիոլան որպես մարզիչ ֆենոմեն է, բայց որպես տղամարդ….Իբրահիմովիչ

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կայանալու է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում, և դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կմասնակցի մայիսի 29-ին նախանշված խաղին։

«Եվրոպա լիգայի եզրափակչում երկրպագելու եմ «Արսենալին»։ Լոնդոնյան թիմի հետ մեր դիմակայությունից հաճելի հիշողություններ են մնացել։ Մեր երկրպագուները ջերմությամբ ընդունեցին «Արսենալին», արտագնա խաղում էլ մեր նկատմամբ էին հյուրասեր։ Դա ինձ ստիպեց Եվրոպայի լիգայի այս խաղարկությունում երկրպագել նրանց։

Ես դեմ չեմ, որ Հենրիխ Մխիթարյանը ժամանի Բաքու, բայց թող գա որպես մարզիկ։ Որպես հայ՝ նա այստեղ անելիք չունի, իսկ որպես մարզիկ՝ թող գա եզրափակչին»,- ասել է Գարաևը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА