o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ տնօրենն առաջարկում է 3-5 տարով Հայաստանում արգելել որսը

11.05.2019 12:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԱԱԾ տնօրենն առաջարկում է 3-5 տարով Հայաստանում արգելել որսը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկում է 3-ից 5 տարով Հայաստանի Հանրապետությունում որսն արգելել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին առաջարկը Վանեցյանը հնչեցրեց կառավարության մայիսի 10-ի նիստում:

«Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում. ՀԾԿՀ-ն փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացնել օգտվողների ընթացիկ տվյալները

«Եկեք որսը 3-5 տարով արգելենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանական պոպուլյացիան վերականգնվի: Նախկինում լինելով շատ ակտիվ որսորդ՝ ես արդեն մոտ 6-7 տարի է` չեմ գնացել որսի և միշտ այդ մասին խոսում եմ: Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, արգելենք առհասարակ որսը, որ այն արգելելը լինի ոչ միայն այս օրենքներով, որը մենք ընդունում ենք, այլ նաև, ենթադրենք, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելք սահմանենք: Որովհետև գնում ու անկանոն որս են անում»,- ասաց Վանեցյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց զբաղվել այդ հարցով, բայց խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել:

«Մենք դրա նման մի բան պետք է անենք, որովհետև այդ գաղափարը շատ ճիշտ ու լավ գաղափար է: Բայց պետք է խնդրին բազմակողմանի նայենք: Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը մայիսի 10-ի  նիստում  առաջարկեց  օրենսդրական  փոփոխությունների արդյունքում  կրիտիկական   վիճակում  գտնվող  կովկասյան  ընձառյուծի  որսի,  ոչնչացման  դեպքում պատճառված  վնասի  տուգանքը բարձրացնել  97 մլն դրամով: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА