ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեռական դաստիարակությունը՝ ազգային անվտանգության խնդիր

10.05.2019 18:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սեռական դաստիարակությունը՝ ազգային անվտանգության խնդիր

Մայիսի 10-ը սեքսոպաթոլոգի մասնագիտական օրն է։ Այս առթիվ «Իրավունքը» զրուցել է  ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:

«Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10 -ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության

«ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԵԼ ՍԵՌԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

-Պարոն Շահրամանյան, վերջին աղմկոտ իրադարձություններից հետո` հասարակական սոցցանցային, անգամ քաղաքական տիրույթում ակտիվ քննարկվում է, թե, ի վերջո, ե՞րբ, ո՞ր տարիքից եւ ո՞վ պետք է երեխաների հետ խոսի սեռական դաստիարակությունից:

- Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար, այն պետք է սկսել  կյանքի առաջին օրերից: Սովորաբար, գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը` ծնողների հետ: Սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին: Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երեւույթների մասին: Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով: Սեռական դաստիարակությունը շատ ավելի լայն խնդիր է, քան երեխաների աշխարհ գալու հարցը: Այն իր մեջ ամփոփում է տղամարդկանց ու կանանց փոխհարաբերությունների եւ կյանքում նրանց կատարած համապատասխան դերի հարցերը: Օրինակ՝ տղայի հայրը վատ է վերաբերվում մորը, կոպիտ է վարվում նրա հետ: Ոչ մի դասախոսություն չի ապացուցի երեխային, թե ամուսնությունը փոխադարձ սիրո ու հարգանքի միություն է: Նրա կենսափորձն այլ բան է ասում, եւ նա անընդհատ կպատկերացնի իրեն լավ ծանոթ կոպիտ փոխհարաբերություների տեսարանը: Այսպիսով՝ երեխայի սեռական դաստիարակությունն սկսվում է ծնողների միջեւ եղած ու դեպի երեխան ունեցած նրանց փոխհարաբերություններից: Սեռական դաստիարակության խնդիրն է` նպաստել մատաղ սերնդի ներդաշնակ զարգացմանը, սեռական վարքի եւ մանկածնության գործառույթի լիարժեք ձեւավորմանը, ամուսնության եւ ընտանիքի ֆիզիոլոգիական եւ բարոյական հիմքերի ստեղծմանը: Երեխաների լիարժեք սեռական դաստիարակությունը ներառում է նաեւ մինչ սեռական հասունացումն ընկած շրջանը: Սեռական դաստիարակությունը պետք է տարբերել սեռական լուսավորությունից, որի էությունը դեռահասներին ծանոթացնելն է ֆիզիոլոգիական, սեռաբանական, սանիտարահիգիենիկ եւ սեռի ու սեռական կյանքի այլ տեղեկություններին: Որպես դպրոցական դասընթաց՝ այն սկսվում է, սովորաբար, ութերորդ դասարանից:

Մեկը ձեռքով բերան էր փակել, մյուսը` հանել էր երեխուս ներքնաշորը ու իր սեռական օրգանը սկսել քսմսել երեխիս վրա.Ուշագրավ մանրամասներ

«ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՎՍՏԱՀԵԼԸ  ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ ԵՎ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑ է»

- Արդյոք մեր դպրոցներում սեռական կյանքի մասին բավարար ուսուցում կա, այսինքն` համապատասխան գրականություն, մանկավարժներ եւ այլն: Որպես սեքսոպաթոլոգ` ինչպես եք գնահատում սեռական դաստիարակության եւ կրթության որակը մեզանում. ի՞նչ է արվում եւ ի՞նչ չի արվում:

-Դպրոցներում, որքան նկատել եմ, շատ հպանցիկ են քննարկվում են սեռական դաստիարակության հարցրերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման: Ինչպես գիտեմ, «Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք. օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին: Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, որը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ եւ խիստ պատասխանտու խնդիրը ստանձնել են ֆիզկուլտուրայի ուսուցուչներին:  Հանրակրթական դպրոցներում անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան, որն ավելի շատ ոչ թե սեռական դաստիարակության, այլ առողջության պահպանման մասին է, այդ թվում` խոսվում է ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների բացասական ազդեցությունների, սեռավարակների եւ նմանատիպ հարցերի շուրջ: Առարկան հիմնական դպրոցում անցնում են 8-9-րդ, իսկ ավագ դպրոցներում` նաեւ 10-12-րդ դասարաններում: Այն վերցված է ֆիզկուլտուրայի ժամից եւ տարվա մեջ նախատեսված է 14 ժամ: Սակայն սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը  տարակուսելի եւ վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում եւ սպեցիֆիկ մեթոդաբանություն: Կան որոշ դպրոցներ, որտեղ դասավանդման փորձ ունեցող եւ թեմային տիրապետող բժիշկ-սեքսոպաթոլոգները պարբերաբար հանդիպում են բարձր դասարանցիների հետ, կարդում դասախոսություններ՝ նվիրված սեռական դաստիարակության ակտուալ խնդիրներին: Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում: Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է:  

«ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԴԻԼԵՏԱՆՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»                                                                 

- Ի՞նչ առաջարկներ ունեք սեռական կրթության եւ դաստիրակության հետ կապված: Օրինակ, ի՞նչ խորհուրդ կտայիք կրթական գործի կազմակերպիչներին եւ ծնողներին:

Վճիռ՝ սեռական հայհոյանքների տակ. Ինչպես է Քոչարյանը սպառնացել դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Ժամանակ»

-Սեռական առողջության եւ սեռական կյանքի հարցերը պետք քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող եւ մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ: Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանդուրժում:

Շնորհիվ մասնագիտական տեղեկատվության տարածմանը՝ վերջերս սեռական հարցերում հասարակական գնահատականի հետ կապված լուրջ առաջընթաց է նկատվում: Հիմա երեխաները, դեռահասները տիրապետում են ավելի շատ ինֆորմացիայի, իսկ ցանկության դեպքում էլ կարող են ստանալ ակտուալ եւ ճշգրիտ ինֆորմացիա համացանցից՝ սեքսոպաթոլոգին էլեկտրոնային նամակ գրելով: Ծնողները պետք է գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է: Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ` գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: Իսկ առողջ ու լիարժեք երեխային չի կարող չհետաքրքրել մարդկային կյանքի ամենաէական կողմերից մեկը: Նշանակում է, որ ծնողները պետք է իմանան` երբ եւ ինչ ձեւով տեղեկացնեն իրենց երեխային հետագա անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:

- Մեր երեխաները ի՞նչ գիտեն սեռական կյանքի մասին, որտեղի՞ց, ի՞նչ չգիտեն եւ ի՞նչ պետք է իմանան:

-Պետք է փաստել, որ սայլը կարծես աստիճանաբար տեղից շարժվում է. գնալով մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը եւ հաճախ են հետազոտվում: Հաճախ ամուսնանալուց առաջ գալիս են, անցնում սեքսոլոգիական անհրաժեշտ հետազոտություններ, ինչը շատ գովելի է: Բացի բուժական գործունեություն ծավալալելուց, մենք, իհարկե, նաեւ բացատրական աշխատանք ենք տանում մեր պացիենտների հետ, սակայն մի քանի բժիշկներով գործը գլուխ չի գա. պետք է ավելի լուրջ եւ համակարգված աշխատանք: Հաճախ մեզ դիմում են այնպիսի պացիենտներ՝ տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել: Պատճառը այն է, որ ծնողներից բացի` երեխաների սեռական դաստիարակությամբ «զբաղվում են»  նաեւ նրանց շրջապատը` ավելի «իրազեկ» ավագ ընկերները, կասկածելի եւ անհավաստի տվյալներ պարունակող գրականությունը, ինտերնետային կայքերը, ֆիլմերը, հեռուստատեսությունը:

«ՍԵՌԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՑ ԿԱՐՈՂ Է  ԽՈՍԵԼ  ՄԻԱՅՆ ԱՅՆ  ՄԱՍՆԱԳԵՏԸ, ՈՐԸ ՈՒՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ»

ՀԴԿ-ն պահանջում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը

- Նման թեմաների ուսուցում կազմակերպելու համար համապատասխան գրականության կա՚՞ եւ, առհասարակ, երեխաների համար վաճառքում նման գրքերի որակը ինչպե՞ս կգնահատեք: Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակաս կա։

- Կան ձեռնարկներ, որոնք թարգմանված են օտարալեզու աղբյուրներից: Հայ հեղինակների կողմից գրված գիրք դեռեւս չկա, սակայն շուտով կլինի: Պատրաստման փուլում է «Սեռակրթության հիմունքներ» ձեռնարկը: Կան առանձին թեմաներ, որոնք արդեն լույս են տեսել տարբեր ամսագրերում, տեղադրված են համացանցում: Գրախանութներում եւ կրպակներում կարելի է գտնել տարբեր ձեռնարկներ, որտեղ թեմայի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ կան, ԲԱՅՑ... Գրեթե բոլոր գրքում ներկայացված են սեռական օրգանները եւ դրանք միմյանցից տարբերակող առանձնահատկությունները, սակայն սեռական հասունացման, դաստիարակության, սեռական հիգիենայի եւ այլ կարեւոր հարցերի մասին ոչինչ չկա: Դեռահասային տարիքի համար սա շատ զգայուն թեմա է, եւ բոլորն էլ թաքնված հետաքրքրություն ունեն թեմայի նկատմամբ, քանի որ սեռահասունացման տարիքում գտնվող դեռահասներին օրինաչափորեն հետաքրքրում է սեռական հարաբերությունների թեման, եւ նրանք այդ մասին իմանում են տարատեսակ աղբյուրներից, այդ թվում` անվերահսկելի համացանցից, որտեղ ամեն կարգի տեղեկություն կա: Համացանցում տեղակայված սեռական առողջությանը վերաբերող հայալեզու ինֆորմացիան շատ հակասական է, երբեմն՝ նունիսկ անհավաստի եւ վտանգավոր: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ սեռական ճիշտ դաստիարակությունը ազգային անվտանգության խնդիր է: Այդ առումով, իհարկե, պետք է օգտվել միայն մասնագիտական գրականությունից եւ հեռու մնալ պատահական ծագում եւ բովանդակություն ունեցող ձեռնարկներից եւ գրքույկներից, համացանցային անհեղինակ նյութերից: Երբեմն առողջ ապրելակերպի անվան տակ մատուցվում են կասկածելի բովանդակություն եւ մեթոդաբանություն պարունակող «սեռադասընթացներ», քննարկվում պահպանակա-աբորտային թեմաներ։ Մերժելի է մոտեցում է։ Սեռակրթության թեմաներից կարող է  խոսել  միայն այն  մասնագետը, որը ունի համապատասխան որակավորում եւ մասնագիտացում։ Հակառակ դեպքում ունքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու։ Սիրողական քննարկումները կարող են տհաճ եւ ճակատագրական հետեւանքներ ունենալ:

Թքած ունեմ բոլոր վտանգների վրա. պատգամավորը ոչ ավանդական սեռական քարոզի մասին

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА