o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառուցապատման հետ կապված խնդիրներ, կանաչ հատվածի ծառահատումներ, հողազավթումների չկանխարգելման դեմ տոտալ անգործության դրվագներ. Կոտայքի մարզպետը Աբովյանի քաղաքապետի գործունեության մասին

10.05.2019 14:37 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառուցապատման հետ կապված խնդիրներ, կանաչ հատվածի ծառահատումներ, հողազավթումների չկանխարգելման դեմ տոտալ անգործության դրվագներ. Կոտայքի մարզպետը Աբովյանի քաղաքապետի գործունեության մասին

Հայտնի է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն դիմել էր Կոտայքի մարզի դատախազին՝ Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով, որի վերաբերյալ էլ արդեն կա հարուցված քրեական գործ:

Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը  iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետի դեմ առկա փաստերին նկատեց.

- Այնպիսի վերապահումներ կան, որոնց փաստով նույնիսկ քրեական գործ է արդեն հարուցված։ Այո՛, մենք շարունակում ենք մեր վերահսկողական գործառույթները Կոտայքի մարզի բոլոր համայնքներում, այդ թվում նաև Աբովյան քաղաքում։ Աբովյան քաղաքում ունենք տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած աշխատանքների ակնհայտ թերացումներ։ Թույլ եմ տալիս նման ձևակերպում անել, քանի որ ձեռքի տակ ունենք վերջին ժամանակահատվածում կատարված պլանային, մասնագիտական և իրավական հսկողության արդյունքները, որտեղ վեր են հանել մի շարք առերևույթ խախտումները, ընթացակարգային թերացումներ: Աբովյան քաղաքապետարանում վեր հանված մի շարք առերևույթ խախտումների մեջ մտնում են նաև համայնքային ենթակայության հողերի կառավարման, կառուցապատման հետ կապված խնդիրները, հողազավթումների չկանխարգելման դեմ տոտալ անգործության դրվագները։ Աշխատանքային ձևաչափում քննարկումներն Աբովյանի քաղաքապետի հետ շարունակվում են, սակայն սա դեռ չի նշանակում, որ մեր բարձրացրած մտահոգություններն ու քաղաքական ձևակերպումներն ուժի մեջ չեն։ Ավելին ասեմ՝ այն պարագայում, երբ մենք առաջնահերթ էինք համարում Աբովյանում վթարային շենքերի, վերաբնակեցումների կենսական նշանակության խնդիրների լուծումը, միևնույն է, համայնքապետարանը մրցույթ հայտարարեց և բյուջեից քաղաքային զբոսայգին վերանորոգելու գումար հատկացրեց։ Արդեն երեկվա դրությամբ ունենք կանաչ հատվածի ծառահատումների բավականին մտահոգիչ փաստեր։ Սա էլ ցցուն ապացույց է, որ Աբովյանի գործող իշխանությունները նախկին քաղաքական մշակույթի կրողներն են:

Մարդիկ հայտարարում են 17 շենքից բաղկացած ուսանողական ավանի կառուցման մասին, բայց այդ կառուցման աշխատանքները կատարվում են ապօրինի, քանի որ համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրամադրված չէ։ Ըստ էության՝ համայնքի ղեկավարն էլ  հաստատեց, որ այդ մեծ շինարարական հրապարակի համար շինթույլտվությունը տրամադրված չէ։ 60-րդ հոդվածի հողեր են օտարվել Աբովյանի քաղաքապետի կողմից, իսկ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը նախանշում է այն նպատակային նշանակությունները, որոնք ենթակա չեն օտարման, բայց մարդիկ դրել ու աճուրդով օտարել են, այն էլ կադաստրային արժեքի 50 տոկոսով։ Հիմա չհակադարձե՞նք: Բա պետությունը չասի՝ համայնքի շահն ինչո՞ւ եք ստորադասել:

Աբովյանի քաղաքապետի դեպքում գործ ունենք քաղաքական սաբոտաժի հետ: Քաղաքական սաբոտաժ այն իմաստով, որ Աբովյան քաղաքում մի քանի գործիքակազմեր ունենք, որոնցից ամենաարդյունավետը այս փուլում սուբվենցիոն ծրագրերն են և այն դեպքում, երբ Աբովյան քաղաքն իր բյուջեում ունի շուրջ 400 մլն դրամի ֆոնդ, բայց որևէ սուբվենցիոն ծրագիր չի ներկայացվում, դա քաղաքական սաբոտաժ է: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА