ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուղևորափոխադրողները գործադուլ են հայտարարում. պատճառը գազի վաճառքի չափման միավորի փոփոխությունն է

10.05.2019 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Ուղևորափոխադրողները գործադուլ են հայտարարում. պատճառը գազի վաճառքի չափման միավորի փոփոխությունն է

Ուղևորափոխադրող կազմակերպությունները հայտարարում են համապետական գործադուլ: Այն կմեկնարկի այսօր ժամը 14:00-ին Արմավիրում: Պատճառը գազի վաճառքի չափման միավորի փոփոխությունն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Քոչարյանի ազատվելու պատճառը Փաշինյանի ոչ հեղափոխական գործելակերպն է.«Սասնա Ծռեր»

«Լինի տաքսու վարորդ, թե ավտոբուսով փոխադրումներ իրականացնող, բոլոր զգում և տեսնում են՝ այս երկու ամսվա մեր քննարկումները, թե գազի գինը չի թանկանալու, մի իրավիճակ է ստեղծվել, որ չենք կարողանում հասկանալ՝ սա ժամանակավո՞ր է, թե՞ ոչ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմած գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի անդամները նշում են, որ եթե առաջ մեքենան լիցքավորում էր 3500 դրամով և հնարավոր էր լինում վարել 200 կիլոմետր, ապա հիմա այդ նույն 3500 դրամով մեքենան վարվում է 140-150 կիլոմետր։

«Եթե վարորդի գրպանին են կպնում, նա չի կարող նույն գնով ուղևոր տեղափոխել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ կա՛մ վարորդներն են ստում, կա՛մ կառավարությունը մաթեմատիկայի հետ խնդիրներ ունի և փորձում է խաբել՝ սուսուփուս բարձրացնելով գազի գինը, կա՛մ  էլ լիցքավորողներն ինչ-որ բան այնպես չեն հասկացել»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА