ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազի և բենզինի շուկայով պետք է լուրջ զբաղվենք` հանրությունը մեզ մեղադրում է, և ոմանք էլ «առիթավորվում» են. վարչապետ

10.05.2019 15:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գազի և բենզինի շուկայով պետք է լուրջ զբաղվենք` հանրությունը մեզ մեղադրում է, և ոմանք էլ «առիթավորվում» են. վարչապետ

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազալցման կայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին:

«Մենք օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մի քանի անգամ արձանագրել ենք, որ դա անում ենք սպառողների շահերի պաշտպանության համար և հավաստիացումներ ենք ստացել տարբեր բանաձևերով, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել»,-ասաց նա:

Սա է՞ դատարանների վրա չներգործելու մասին վարչապետի հավաստիացումների լրջությունը... Կարեկցում եմ բոլորիս...

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարել ու գազի գինը ամբողջ Հայաստանում տատանվում է 255 դրամից մինչև 315 դրամի սահմաններում:

«Նախկինում՝ մետր խորանարդով վաճառքի դեպքում, երբ գազը վաճառվում էր 200 դրամով, կգ-ի փոփոխության դեպքում պետք է վաճառքը իրականացվեր 270 դրամով, բայց այսօր որոշ տնտեսվարողներ գազի գինը թանկացրել են հասցնելով մինչև 310 դրամի: ՊԵԿ-ից պարոն Մաշադյանի հետ զրուցել եմ, վերջինս էլ բացատրել է, որ տնտեսվարողները նախկինում հնարավորություն են ունեցել չարաշահումների, թերլիցքավորման միջոցով գինը ցածր պահել, իսկ այսօր այդ հնարավորությունը չունենալու պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գինը բարձրացնել»,-ասաց նա:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքի փոփոխությունում խոսքը վերաբերել է չափման միավորի փոփոխությանը, ոչ թե գումարին:

Վարչապետը հարցրեց՝ ովքեր հիմա գազի գինը փոխում են, խոստովանում են, որ իրենք նախկինում սպառողներին խաբե՞լ են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ ըստ էության՝ այո:

«Նախկինում աշտարակի ցուցիչի մեջ ձեռքով խտության գործակից ներմուծելու հնարավորություն եղել է և այսօր էլ կա: Մեր հայրենակիցները վճարել են օրինակ հազար մետր խորանարդ գազի դիմաց ենթադրենք 2 հազար դրամ, բայց լիցքավորվել է շատ ավելի պակաս: Եթե մենք վեր ենք ածում այն իրական լիցքավորված գազը գնի, ապա ստացվում է, որ նախկինում գինը եղել է ոչ թե 190-200 դրամ, այլ 210-ից 224 դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը և նշեց, որ մեր հայրենակիցները այդ խաբելու չափը հաշվի չեն առնում, դրա համար էլ դժգոհում են: Դավիթ Անանյանը հայտնեց, որ թվով 33 կազմակերպությունների վրա կա առաջադրած հարկային պարտավորություններ 22 միլիարդի դրամի չափով:

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ճիշտ հաշվարկներ են արել, ՊԵԿ նախագահը վերահաստատեց, սակայն ընդգծեց, որ անելիքներ ունեն գազալցակայանների գործունեության առումով:

Փաշինյանը հիշեցրեց, որ այս թեմայով երկու օր առաջ խոսակցություն են ունեցել և հետաքրքրվեց՝ ձեռնարկվե՞լ են միջոցներ, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ չափագրումներ են անում, բայց ավելի շատ գործը ՏՄՊՊՀ-ինն է: Իր հերթին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ բիզնեսի շուկայում ուսումնասիրություն են սկսել:

Ամփոփելով՝ վարչապետը նշեց, որ բենզինի և գազի ոլորտում քաղաքականության հետ առնչություններ ունեցող, մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ կան:

«Ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ տալ այդ հարցին: Մենք  սրանով պետք է շատ լուրջ զբաղվենք: Շատ դեպքերում գուցե մենք դանդաղ ենք աշխատում, հանրությունը մեզ մեղադրում է, և ոմանք ոնց որ առիթավորվում են: Կարող է այսպիսի երանգ էլ լինի: Հստակ ասում եմ՝ արագ զբաղվեք: Այսպիսի բան չպետք է թույլ տալ: Շատ դեպքերում հնարավոր է՝ շատ մեղմ ենք վարվում մարդկանց հետ և մարդկանց թվում է այն անեկդոտի նման` «կատակ էր, անում հետ եկեք»: Չէ, կատակ չենք անում»,-ասաց նա;

Նա կարևորեց, որ պետք է 100 տոկոսով վստահ լինենք, որ որոշումը ճիշտ է: «Քանի որ նախկին օլիգարխներ, հայտնի կլանների անդամներ կան այդ շուկաներում, պետք է համոզված լինենք, որ իրենք իրենց հոտառությունը չեն կորցրել: Եթե կորցրել են, արագ պետք է վերականգնել և համոզվել, որ հակամրցակցային պայմանավորվածություն չկա»,-ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА