o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կուզես օրը հազար հատ գրի`քեզ լսող չկա. ցմահ դատապարտյալ

10.05.2019 14:40 ՔՐԵԱԿԱՆ
Կուզես օրը հազար հատ գրի`քեզ լսող չկա. ցմահ դատապարտյալ

Լայվեր ու սոցկայքերում շատ ակտիվ գործունեություն ծավալող հեղափոխական իշխանության ներկայացուցիչները, չգիտես ինչու, անտարբեր բաց նամակների եւ ահազանգերի նկատմամբ ։ Կուզես օրը հազար հատ գրի`քեզ լսող չկա։ Մասնավորապես` նրանց չի հետաքրքրում դատապարտյալների, մասնավորապես, ցմահ դատապարտյալների ճակատագիրը։ Ցմահ`դեռ չի նշանակում ավարտ։ Ռոբերտ Քոչարյանի հրամանով գնդակահարությունը փոխվեց ցմահ բանտարկությամբ.հետո պարզվեց օրենքի բաց կա .20 տարուց ավելի անազատության մեջ գտնվող ցմահների գործերը պիտի վերանայեն։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել դատապարտյալի պահարանում

Ավելին, փաստաբան Վահե Գրիգորյանը տեսակետ հայտնեց որ այդ դատապարտյալները ապօրինի են պահվում։ Լավ, հասկացանք` նախորդ իշխանությունները թալանով էին զբաղված, չէր հետաքրքրում մարդու, առավել եւս կալանավորի ճակատագիրը, ապա կարծում եմ նոր իշխանությունները պիտի այդպես չանեն։

Հպարտ քաղաքացին պահանջում է իրավունքի վերականգնում, ճիշտ է, մենք չենք քայլել, բայց պայքարել ենք մեր ձեւով։ Արդարությունն ու արդարադատությունը հիվանդանում, բայց չեն մեռնում։ Եվ ուրեմն`արձագանքեք մեր խնդիրներին, ի սեր Աստծո, դրանք զուտ ընթերցելու համար չեն։ Ու այս պարագայում հետաքրքիր է.ո՞վ կլինի այն համարձակը, որը երկրի գլխավոր ամբիոնից`Ազգային ժողովում կբարձրաձայնի այս մասին։ Մի‘ անտեսեք բաց նամակները, դրանք հարցադրումներ են, որոնք լուծում են պահանջում։

Մահապատժի դատապարտված դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА