ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե դուք չլինեիք ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեիք գլխավոր դատախազի պաշտոնում. Պատգամավորը՝ Արթուր Դավթյանին

10.05.2019 13:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե դուք չլինեիք ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեիք գլխավոր դատախազի պաշտոնում. Պատգամավորը՝ Արթուր Դավթյանին

Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազի 2018 թվականի գործունեության ծրագիրը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ծրագիրը ներկայացնող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղիղ հարց տվեց.

«Ձեր ո՞ր արժանիքի համար Սերժ Սարգսյանը ձեզ առաջադրեց գլխավոր դատախազի պաշտոնում և եթե դուք չլինեիք ռեժիմի կամակատարը, արդյոք կնշանակվեիք գլխավոր դատախզի պաշտոնում»։

Ի պատասխան գլխավոր դատախազը պատգամավորին հորդորեց ծանոթանալ իր կենսագրությանը.

«Բացեք իմ կենսագրությունը և տեսեք դատախազության համակարգում և կարծում եմ, դրանից հետո հետևություններ կանեք։ Իմ համար ամեն դեպքում, այդ հարցի պատասխանը դա է։ Ես երբեք իմ առաջարկողին չեմ հարցրել, թե ինչո՞ւ իմ թեկնածությունն առաջարկվեց։ Բայց ինձ համար միակ գնահատականը դատախազության համակարգում իմ անցած ճանապարհն է»։

Նշենք, որ Գլխավոր դատախազին ընտրել է նախորդ գումարման խորհրդարանը։

ԱԺ-ում բյուջեի քննարկմանը առաջին անգամ մասնակցում է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА