o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեւով սպիտակի վրա գրված է` Օրբելյանի նշանակումը ապօրինի չի եղել

10.05.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սեւով սպիտակի վրա գրված է` Օրբելյանի նշանակումը ապօրինի չի եղել

Ուղիղ մեկ տարի առաջ «նոր Հայաստանի» կառավարության ու հատկապես մշակութային ոլորտի պատասխանատուները սկսեցին մշակութային դաշտը պահել լարված ու փոթորկված, որի կիզակետում երկրի գլխավոր մշակութային օջախն է` Օպերային թատրոնն ու իր ղեկավարը` Կոնստանտին Օրբելյանը, որի միակ մեղավորությունն այն է, որ տաղանդավոր է ու Հայաստան է հրավիրվել նախկին իշխանության կողմիցԱհա, թե ինչից են սարսափում կառավարության, Մշակույթի նախարարության ղեկավարները: Այդ ամենի համար Օրբելյանին չհանդուրժեցին նոր իշխանությունները ու հենց երկրի իշխանությունը զավթելուց հետո մի խումբ հրաժարականների ֆոնին, այդ թվում` եւ նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո սկսեցին խոսակցություններ պտտվել, որ Կ. Օրբելյանը նույնպես պատրաստվում է հրաժարական տալ: Թեպետ, հենց այդ ժամանակ «Իրավունքին» տված հարցազրույցում Կ. Օրբելյանը ոչ միայն հերքել էր, այլ նաեւ խոսել էր թատրոնի հետ կապված իր բազմաթիվ ծրագրերից, սպասվելիք պրեմիերաներից ու անելիքներից, որոնք այս մեկ տարվա ընթացքում արդեն իրականություն են:

​​​​​​​Հայտնի են լավագույն մարզային պարախմբերի անունները (Տեսանյութ)

 

ԵՐԲ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԻՐԱՎԱԲԱՆ

Սակայն, այդ մեկ տարվա ընթացքում Օրբելյանի «անսասանությունը» կոտրելու բազմաթիվ փորձեր արվեցին` հնարավոր բոլոր տարբերակներով, ու, ի վերջո, ապրիլի 29-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի թեթեւ ձեռքով վերջնականապես խախտվեց Օպերային թատրոնի անդորրը: Տիկին Ղարիբյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատեց Օրբելյանին, ու այդ օրվանից Օպերային թատրոնի 600-700 աշխատակիցներից յուրաքնաչյուրը դարձավ իրավաբան ու իրենց բան ու գործը թողած` ողջ օրը սկսեցին օրենքներ ուսումնասիրել, մի կողմ դնելով իրենց մասնագիտությունը, որպեսզի ցանկացած պահի կարողանան պաշտպանել իրենց ղեկավարի իրավունքները` նրան վերականգնելու տնօրենի պաշտոնում: Թեպետ, փաստենք, որ այս ընթացքում թատրոնի ակտիվ գործունեությունը մեկ օր չի դադարել: Թատրոնի աշխատակիցների իրավաբանական գիտելիքները ամրապնդվեցին ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, երբ նրա առաջ դրված 15 կետից բաղկացած մեղադրական փաստաթղթին Փաշինյանը աշխատակիցներին առաջադրեց` հակափաստարկներ ներկայացնել, որով եւ կարդարացվի Օրբելյանին տնօրենի պաշտոնից անհիմն ազատումը: Նաեւ խոստացավ, որ եթե իրեն ներկայացված մեղադրական կետերից գեթ մեկը անհիմն լինի, ապա կպատժվի այս փաստաթուղթը կազմողը: Հենց հաջորդ օրը հակափաստարկների ողջ տրցակը, թատրոնի կոլեկտիվի կողմից, ուղարկվեց Փաշինյանին, ու մեկ ամսից ավելի այս հարցի մասին Փաշինյանը լռություն էր պահպանում, մինչեւ որ մի քանի օր առաջ թատրոնի կոլետիվը նախ նամակով կրկին դիմեց վարչապետին, ապա մամլո ասուլիս հրավիրեց, հիշեցնելով, որ իրենց հարցը անպատասխան է ու օդում կախված:

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԴԱՐԱՑՎԻ

Ինչեւէ, թատրոնի աշխատակիցների մամլո ասուլիսին հաջորդող օրը, վարչապետն իր մամլո ասուլիսում, ապա նաեւ ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամանակ գրեթե նույն նախադասությամբ անդրադարձավ Օպերային թատրոնի հարցին, շեշտելով. «Իրենց գրությունը ուղարկել եմ Արդարադատության նախարարություն` իրավական փորձաքննության, նրանք Մշակույթի նախարարության փաստարկների մի մասն ընդունել են, մի մասը` չեն ընդունել, բայց Արդարադատության նախարարության զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի, իսկ հիմնավորումն այն է, որ այն որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնումնշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել: Ինչպես պայմանավորվել էինք առաջիկայում, կհանդիպեմ Օպերային թատրոնի ներկայացուցիչների հետ, եւ կքննարկենք, թե իրավիճակից ոնց ենք դուրս գալու»:

​​​​​​​«Մենք ոչ թե պատերազմում ենք իրար հետ, այլ մրցում, ինչը ողջունելի է» (Տեսանյութ)

Սրանով Փաշինյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ եթե մշակույթի նախարարի պաշտոնակատարի գոնե մի փաստարկ չհամապատասխանի իրականությանը, նա կազատվի աշխատանքից: Ստացվում է, որ շուտով Մշակույթի նախարարության լուծարումով էլ հարցի լուծումը կարդարացվի` Նազենի Ղարիբյանին զրկելով նախարարի պարտականությունները կատարողի պաշտոնից: Թվում է, թե հնչեղ է, բայց յուրաքանչյուր սթափ մտածող մարդու համար էլ ակնհայտ է, որ այս ամենը պլանավորած էր նախապես, դեռեւս մեկ տարի առաջ: Մյուս կողմից, այստեղ կա մի կարեւոր հանգամանք եւս, որ պետք է պատժել ոչ միայն Նազենի Ղարիբյանին, այլ նաեւ` այն անձանց, ովքեր թերացել են իրենց գործում` վարչապետի սեղանին սխալ փաստեր դնելով ու այդ փաստերի տակ ստորագրելով:

Մարզային պարային խմբերը պարապում են սուղ պայմաններում, բայց մեծ ոգեւորությամբ (Տեսանյութ)

 

ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԸ, ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ, ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿՆ Է

Ի վերջո, բոլոր տեսանկյուններից զատ, մի պահ կանգ առնենք ու մտածենք, մի՞ թե Օրբելյանն այն մարդն էր, ում անունը, վաստակը, տաղանդը կարելի էր նման ձեւով վարկաբեկել, այն էլ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի աթոռին պատահական հայտնված մեկի կողմից, ով այս ընթացքում երեք անգամ հրապարակավ Օրբելյանին ստախոս է անվանել: Ինչեւէ, Օրբելյանը լավագույն օրինակն է սփյուռքի համար, որ եթե Հայաստանի հետ որեւէ առնչություն ունեցար, ուրեմն` այսօրվա իշխանությունները հրապարակավ նվաստացնելու են:

​​​​​​​«Արմենի»-ն լավագույն երեք պարային համույթների շարքում է (Տեսանյութ)

ՕՐԲԵԼՅԱՆԸ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Գլոբալ առումով Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում ապօրինի նշանակումը Օրբելյանի խնդիրը չէ, կարող են այսօր էլ պատժել այն անձանց, ովքեր ժամանակին թերացել են իրենց գործում: Բայց մինչ այդ փաստենք, որ Փաշինյանին ուղարկված հիմնավորում-հակափաստարկներում պարզ` սեւով սպիտակի վրա գրված է, որ նշանակումը ամենեւին էլ ապօրինի չի եղել եւ միանգամայն օրենքի տառին համապատասխան է իրականացվել:

Վահրամ Սահակյանը ` սադո-մազոյից մինչեւ սիրո խոստովանություն

ՕՐԻՆԱԿ` ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» N224-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը հրապարակվել է ՀՀ պաշտոնական տեղեկագրի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 48 համարում: Վերոհիշյալ որոշման 2-րդ կետի համաձայն` նշված որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը` 2017 թվականի օգոստոսի 3-ին: Իսկ Կ.Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի թիվ 39-Ա հրամանն ընդունվել է 2017 թվականի օգոստոսի 2-ին, որպես անհատական իրավական ակտ: Նշված օրվա դրությամբ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից: Բացի այդ, նույն մասի համաձայն` եթե անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Այս պարագայում Կ.Օրբելյանին տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 39-Ա հրամանն ուժի մեջ է մտել միայն այն ընդունելու հաջորդող օրը` 2017 թվականի օգոստոսի 3-ին, եւ այդ օրն էլ ուժի մեջ է մտել նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Իսկ քանի որ այդ հրամանով Կ. Օրբելյանի վրա էին դրվում թատրոնի տնօրենի պարտականությունները, ապա այդ մասով նշված հրամանն ուժի մեջ է մտել միայն հրամանը Կ.Օրբելյանին պատշաճ հանձնելու օրվանը հաջորդող օրը` 2017 թվականի օգոստոսի 4-ին (նշված հրամանը մուտք է եղել թատրոն 2017 թվականի օգոստոսի 3-ին): Ինչպես հստակ երեւում է Կ. Օրբելյանը թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

Թատրոնի նախկին տնօրենը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА