o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇՈԿՈԼԱԴԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԻ՞

10.05.2019 22:10 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՇՈԿՈԼԱԴԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԲԵՐԻ՞

- Կարդացել եմ, որ շոկոլադը պարունակում է երջանկության բանաձեւ: Ճի՞շտ է:

Հարցին պատասխանում է  հոգեբան Նատալի Գոնչար-Խանջյանը.

Ընդամենը 20 գրամ շոկոլադը կայունացնում է բարձր զարկերակային ճնշումը

- Երջանկության բանաձեւը մեր մեջ է, սիրելու, ոգեւորվելու մեջ է, կյանքի ուրախությունները սրտաբաց ընդունելու, աշխարհի ու ինքներս մեզ հետ ներդաշնակ լինելու մեր ունակության մեջ է: Շոկոլադը, ինչպես մի շարք այլ մթերքներ, պարունակում է էնդորֆին հորմոնը, որը կարճ ժամանակով պարգեւում է հաճելի զգացողություն: Հայտնաբերվել է, որ սիրահարված մարդու օրգանիզմում նույնպես արտադրվում է էնդորֆին: Երբ սիրահարությանը (Աստված մի արասցե) փոխարինում է հիասթափությունը, երեկվա սիրահարը այդ հորմոնի պակասը հնարավոր է լրացնի շոկոլադով: Որքան էլ որ տարօրինակ թվա, շոկոլադ վայելելը հինգ զգայարանների մեդիտացիայի տեխնիկայի մաս է կազմում: Համի միջոցով մեդիտացիան հնարավորություն է տալիս գիտակցել մեր զգացմունքների ու սնունդի միջեւ կապը: Խորհուրդ եմ տալիս շոկոլադն ուտել վայելելով: Հարկ է ուշադրություն դարձնել, թե ինչպես է շոկոլադի փոքրիկ կտորը ձեր լեզվի վրա փոխում իր տեսքը, պետք է զգալ նրա բույրը, ըմբոշխնել համն իր բոլոր նրբերանգներով: Ցանկացած մեդիտացիայի հաջողության գաղտնիքը նրա պարբերականության եւ մարդու կենտրոնանալու ունակության մեջ է: Այնպես որ, շոկոլադի սիրահարները հանգիստ կարող են ուտել իրենց սիրելի քաղցրավենիքը, բայց չափավոր:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА