o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՐՎԵԼ ԱՄԵՆ ՐՈՊԵ»

10.05.2019 21:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՍԱՀՄԱՆԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ԼԱՐՎԵԼ ԱՄԵՆ ՐՈՊԵ»

«Պետք է պատրաստ լինել այն բանին, որ պետական սահմանին իրավիճակը կարող է լարվել ամեն րոպե: Պատրանքների տրվել չի կարելի, հակառակորդը նույնն է: Նույնն է նաեւ նրան զսպելու ելքը` անհամաչափ հուժկու պատասխան՝ նախահարձակ ագրեսիայի դեպքում, կամ կանխարգելիչ հարված»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանին հնչած հերթական կրակոցներին եւ դրանց հնարավոր հետեւանքներին, այս կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ.

Դավիթ Շահնազարյանի կոչը Փաշինյանին և Վանեցյանին (Տեսանյութ)

- Պետք է հստակ գիտակցել` լարվածությունը պետական սահմանին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա ճնշում բանեցնելու նպատակն ունի: Հիշեցնեմ, որ հակառակորդը իրավիճակը կտրուկ սրում էր բանակցային գործընթացի համատեքստում նախատեսվող հանդիպումներից առաջ: Նախկինում Սերժ Սարգսյանն այդ ճնշումներին ոչ միայն տեղի չի տվել, այլեւ անհամաչափ հուժկու պատասխանի կամ կանխարգելիչ գործողությունների դիմելու արդյունքում, լարվածությամբ ճնշում բանեցնելու ալիեւյան այդ մարտավարությունը շրջել է հակառակորդի դեմ ու հանդիպման մեկնել ուժի դիրքերից` խոսողի կարգավիճակով: Հիշենք այդ հանդիպումների ժամանակ նախագահ Ալիեւի ջղաձգված դեմքը, ինչը հատկանշական էր: Հիմա, կրկնում եմ, իրավիճակը սահմանին կարող է լարվել ամեն պահի, ինչն, անշուշտ, նոր իշխանության համար փորձություն է լինելու: Եվ ահա այդ դեպքում ելքը, ինչպես նախկինում, նույնը պետք է լինի` անհամաչափ ուժ: Լարվածություն ստեղծելով՝ մեզ վրա ճնշում բանեցնելու փորձի դիմաց հակառակորդը պետք է «թանկ վճարի»: Այդ դեպքում միայն սահմանին անդորրը կլինի տեւական:

Աթամբաևին պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА