ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օտար եւ կասկածելի ուսմունքների ներթափանցման փորձ Գյումրիում

10.05.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օտար եւ կասկածելի ուսմունքների ներթափանցման փորձ Գյումրիում

Վերջին օրերին Գյումրու «Ազգային արժեք ակումբը» խիստ մտահոգիչ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Գյումրիի «Ազգային արժեք» ակումբը ցավով ստիպված է արձագանքել «Ցայգ» հեռուստաընկերության եթերով վերջին օրերին սկսված աղանդավորական քարոզին, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հեռարձակվելու է ամենօրյա պարբերականությամբ ու տեւական ժամանակով: Սա շատ վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ հայկական` առանց այն էլ ապականված հեռուստաեթերի համար: Անկախ նրանից, թե որ կրոնական կառույցի հետ գործ ունենք, անթույլատրելի ենք համարում պատերազմող Հայաստանի պայմաններում նմանատիպ հեռարձակումները, քանի որ դրանք ուղղակիորեն խփում են թե՛ հայոց բանակին, թե՛ ազգային արժեհամակարգին ու թե՛ հայկական ընտանիքին: «Ազգային արժեք» ակումբն իր մտահոգությունն է հայտնում այս թեմայի կապակցությամբ` ակնկալելով, որ խնդիրը շատ արագ կլուծվի ոչ միայն «Ցայգ» հեռուստաընկերության ղեկավարության խոհեմության, այլեւ գյումրեցիների պատվախնդրության արդյունքում: Անտարբերությունն այս հարցում կարող է բերել լրջագույն հետեւանքների»:

«Ա՛յ հակապետական ստախոսներ հատ-հատ պատասխան եք տալու». Մենուա Հարությունյան

Հայտարարությունը լայն տարածում գտավ համացանցում եւ արժանացավ մի շարք օգտատերերի քննադատության: Կարեւոր է այստեղ արձանագրել, որ օգտատերերը միանշանակ չքննադատեցին «Ցայգ» հեռուստաընկերության ծավալած անհեռատես գործունեությանը, այլ շտապեցին արձանագրել, թե Աստծո խոսքն է տարածվում, եւ այստեղ ոչ մի վատ բան չկա: «Իրավունքը» խնդրի վերաբերյալ փորձել է մանրամասներ պարզել, թե արդյոք Աստծո խոսք քարոզելու նպատակով է հեռարձակվում սույն կրոնական կառույցի տեսանյութերը, թե դրանք հերթական գեղեցիկ փաթեթավորված եւ հանրության մոլորեցնող մանիպուլյացիոն դրսեւորումներից մեկն է: Նախ նշենք, որ «Ազգային արժեք ակումբի» բարձրացրած մտահոգությունը վերաբերում է «Հայտնություն» կոչվող կրոնական կազմակերպությանը, որն արդեն տարիներ շարունակ կասկածելի գործունեություն է ծավալում ԱՄՆ-ի Գլենդել նահանգում: «Հայտնության» մեջքին է կանգնած է ոմն քարոզիչ Հակոբ Գազազյանը, ով որոշ տեղեկություններով` դեռ Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքը լքել եւ հիմա էլ ԱՄՆ-ից կեղծ հոգեւոր բարոյականություն է քարոզում:

Ֆեյքերի դեմ պայքարում տուժեց «Դուխով Հայաստանը», օգտվեց «Կյանքի խոսքը»

Այս երեւույթը մտահոգիչ անկյուներ ունի, բայց հավանաբար էլ ավելի մտահոգիչ է դառնում այն պարագայում, երբ մի փոքր ուսումնասիրում ենք վերջիններիս քարոզները: Պարզվում է` «Հայտնությունը» մեծ գումարներ է ծախսում Ֆեյսբուքում գովազդելու իրենց քարոզները, իսկ քարոզների բովանդակությունն իսկական խայտառակություն է, քանի որ բացակայում են հոգեւոր իրական ընկալումները, իսկ հետո այս քարոզները հիշեցնում են ատելություն սերմանելու դասընթացների, որտեղ Վարդան Նաջարյան անունով քարոզիչը իրեն իրավունք է վերապահում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հռչակելու մոլորված կառույց, իսկ հոգեւորականներին էլ մեղադրելու հավատքի ճշմարտությունից շեղվելու մեջ: Այսպես կոչված, քարոզներից դուրս, այս կառույցը ավելի անտանելի է թվում, օրինակ, եթե դու փորձ անես մեկնաբանություններում հակադրվել նրանց հետ, ապա միանգամից քեզ արձագանքում են մի շարք կիսակրթվածներ, որոնք սաստում են քեզ, թե դու ինչ իրավունք ունես այս անաղարտ հավատքի տեր մարդկանց քո կարծիքը հայտնել: Այս քննարկումների հնարավոր սցենարը ավարտվում է սեփական անձիդ պարսավանքով կամ վատագույն դեպքում քեզ արգելափակում են: Նրանց է պատկանում նաեւ «Քրիստոսակետրոն» կոչվող ֆեյսբուքյան էջը, որն իր առջեւ  խնդիր է դրել նվաստացնելու Հայ Եկեղեցին:

Արմեն Սարգսյանի ակտիվությունը կասկածելի է. «Ժողովուրդ»

Արձանագրենք, որ օտար, ամայի գաղափարներով ապրող ու սնվող այս կառույցը փորձում է տեսանյութերի միջոցով հարված հասցնել Հայ ժողովրդի նվիրական սովորություններին եւ ծեսերին: Հարկ ենք համարում նաեւ տեղեկացնել, որ նրանք ակտիվորեն համագործակցում են նաեւ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ հակաեկեղեցական նախաձեռնության հետ: Սա է փաստում առնվազն այն հանգամանքը, որ այս երկու ապազգային հաստատությունները միմյանց հերթ չէին տալիս հայ եկեղեցուն վնասելու եւ կործանելու անաստված գործողություններով: Իսկ մեզ մնում է հույս հայտնել, որ հեռուստաընկերությունը ջանքեր կգտնի հասկանալու, որ իրենց գործունեությունը զուտ կրոնական խոսքի կամուրջ չի դառնալու, այլ պատճառ` օտար եւ կասկածելի ուսմունքների ներթափանցմանը:

​​​​​​​«ՀՀՇ-ի պղտոր կադրերի վերադարձը». Անի Կարապետյան (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА