o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի բան չեմ հասկանում, ինչու են բանակաշինությունը սկսել հաշվել 1992 թվականից. Հովհաննես Մխիթարյան (Սեդոյ)

10.05.2019 12:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մի բան չեմ հասկանում, ինչու են բանակաշինությունը սկսել հաշվել 1992 թվականից. Հովհաննես Մխիթարյան (Սեդոյ)

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչության հատուկ նշանակության գումարտակի հիմնադիր անդամ, կապիտան Հովհաննես ՄխիթարյանըՊատերազմի առաջին իսկ օրից մինչեւ 1994թվականի մայիսը հայ զինվորի կողքին կանգնած կապիտան Հովհաննես Մխիթարյանը, ով ազատամարտիկների շրջանում առավելապես հայտնի է Սեդոյ անվամամբ: Սեդոյը, երբեւէ չի ցանկացել իր պատերազմական ուղղու մասին խոսել` պատճառաբանելով, «բա էլ, որ օրվա հայն ենք, մեր պարտքն էր կանգնել սահմանների պաշտպանության համար»: Ուստի մեզ հետ զրույցում, թեեւ համաձայնեց առաջին անգամ իրեն ներկայացնել, այնումենայնիվ բավական քչախոս էր: 
Հովհաննես Մխիթարյանը, ՀՀ սահմանների եւ Արցախի ինքնապաշտպանության ազատագրման մարտերի առաջին իսկ օրերից ոգու կանչով, իր ունեցած միջոցներով իր ավանդը ներդրեց արցախյան ազազատամարտի կայացմանը: Նա իր համեստ ֆինանսական միջոցները չխնայեց եւ ծառայեցրեց Արցախյան ազատամարտի համար զենքի գնման, Հատուկ գնդի կազմակերպման, ինչպես ինքն է ասում. «համեստ» ներդրումն ունեցավ բանակի կայացման գործում: Բազմիցս եղավ սահմանում, տարիքը հարգելով չէին թողնում մասնակցել կռիվներին, բայց միշտ` ամեն անգան հերթական ջոկատի հետ փորձում էր «փախչել» սահման եւ մասնակցել պաշտպանության մարտերին, հետագայում կազմավորել են ներքին զորքերի նախարարության Հատուկ նշանակության 10:41 գումարտակը (Չիբուխչյան Վաչագան, Պապյան Ալֆրեդ, Սարգսյան Վաղինակ, Մաթեւոսյան Գագիկ ....), որը իր փառապանծ ուղին անցավ ՀՀ սահմանների՝ այնպես էլ ԼՂՀ-ի  պաշտպանության ուղղված մարտերով` այդ ընթացքում տալով բազմաթիվ զոհեր, կորցնելով մարտական ընկերներին, որոնց հիշատակը մինչ օրս վառ է մնացել իր հիշողություններում: «1990 թվականին բոլորս զինվոր էինք: Այսօր կրկին բոլորս զինվոր ենք»,- այսպես սկսեց մեր զրույցը Սեդոյը. 
- Պատերազմի առաջին իսկ օրից մինչեւ 1994թվականի մայիսը եղել եմ ամենուր: Ամեն տեղ եղել եմ առաքելությամբ: Բայց ես երբեք չեմ ցանկացել իմ պատերազմական ուղղու մասին խոսել, որովհետեւ դա բոլորիս պարտքն էր, դա խոսելու, ասելու, հայտարարելու բան չէ: Ես մասնակից եմ իմ չափով, ոչ մեկի հետ չեմ ուզում «կշռվեմ», ամեն մեկը արել է այն ինչ կարողացել է անել: 
Երբ սկսվեց Սովետական  միության կազմաքանդումը ՀՀ-ում եւս սկսվեց այդ պրոցես եւ մենք ստիպված էինք ունենալու մեր սեփական պաշտպանական միջոցները, որի կառուցման նախագիծը եղավ Հատուկ գնդի ստեղծումը: Հատուկ գնդի առաջամարտիկներից մեկն եմ: Գնդում զբաղեցնում էի շատ խաղաղ պաշտոն` գնդի ակումբի պետն էի: Նեղվում է(հուզվում է): Գնդապետ Առաքելյանը ինձ չէր թղնում, որ գնայի սահման տղերքի հետ: «Դու գործ չունես, էսքան հազարավոր ջոկատներ էստեղ` գնդի ներսում քո կարիքն ունեն»,-ասում էր գնդապետը: Բայց ո՞նց կարող էի տեսնել, թե ինչպես են իմ մարտական ընկերները անձնազոհաբար մասնակցում թեժ պատերազմին եւ զոհվում թշնամու գնդակից, իսկ ես գնդում հանգիստ նստեի, ես էդ տեսակներից չէի: Մի օր ասեցի ընտրեք` կամ թողում եմ դուրս գամ, կամ պետք է ես էլ տղերքի հետ գնամ պատերազմի դաշտ: Գնացի Շահյումյան` կամանդիր Ալֆրեդի հետ, սա էլ չէր թողում ես գնամ պոստեր, «դու մնա ստեղ, դու կազմակերպի թիկունքը»,-ասում էր: Բայց ոնց կարող էի ենթարկվել` ոնց տղերքը, այնպես էլ ես: Հատուկ գունդը այստեղ տվեց բազմաթիվ զոհեր, որոնց շարքում արցախյան ազատամարտի առաջին հերոս Աֆղանստանում մարտական ուղղի անցած, քաւ մարտիկ, վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանն էր:  
Պատերազմական օրերից շատ-շատ եւ լավ եւ վատ հիշուղություններ ունեմ, բայց վատը շատ-շատ է:
Չեմ մոռանա երբեք, թե ինչպես Ֆիզուլիում հայտնվելով շրջափակման մեջ, քիչ էր մնում գերի ընկնեինք եւ մի կերպ աննազոհաբար մարտնչելով դուրս եկանք շրջափակումից: Թշնամուն պատճառելով մեծաքանակ զոհեր:
 Բայց այդ օրը մինչեւ մահուգերեզման չեմ մոռանա, այդ օրը` մարտի 5-ը ես ու եւս 11 այն ժամանակվա իմ զինվորները` այսօր արդեն մարտական ընկերներս նշում ենք, որպես մեր երկրորդ ծննդյան օր...(հուզվում է)
Մինչ օրս մենակ մի բան չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են բանակաշինությունը սկսել հաշվել 1992թվականից, բա՞ մինչեւ այդ մենք որտեղ էինք, չէ որ մինչեւ այդ էլ արդեն կազմավորվել էր փառանպանծ տղաներից կազմավորված հատուկ գունդը: Որի մասնակից էր ինչպես ՀՀ եւ այնպես էլ ԼՂՀ-ի սահմանների պաշտպանությանը
:

 

Ինչու՞ այդպես էլ չերևացին օտարերկրյա ներդրողները, կամ ինչու՞ է այդպես բարձրաձայն աղմկում Վենետիկը...

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА