o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

10.05.2019 12:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը:

Սահակաշվիլին դուրս է եկել ընտրապայքարից՝ աջակցություն հայտնելով Վլադիմիր Զելենսկու

– Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ՝ մայիսի 9-ին, Շուշիում Եռատոնին նվիրված միջոցառումների ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին՝ Արցախի 2 նախագահների նամակի վերաբերյալ, նշել է, որ եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և էքս, դիմել էին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նա նշել է, որ ըստ իրեն, ճիշտ չեն արել, պետք է հարգեին երկու նախագահների հայտարարությունները:

Ո՞րն է Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ:

– Տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ: Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։

Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

«Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար»,- ասված էր դիմումի մեջ:

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից, քանի որ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА