ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիլվա Համբարձումյանից Ռոբերտ Քոչարյանը կաշառք չի պահանջել՝ հատվածներ ցուցմունքներից

10.05.2019 12:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Սիլվա Համբարձումյանից Ռոբերտ Քոչարյանը կաշառք չի պահանջել՝ հատվածներ ցուցմունքներից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքին, որը  վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, արդեն իսկ «Փաստինֆո»-ն անդրադարձել է ՀՔԾ որոշման համատեքստում։ Այս մեղադրանքն ըստ էության հիմնված է  Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա, ով հանդես է գալիս կաշառք տվողի դերում։  Իսկ գումար փոխանցողը, ըստ մեղադրանքի, Սամվել Մայրապետյանն է։ Այսինքն՝ Ս. Համբարձումյանը ոչ թե անձամբ  է գումարը տվել, այլ  Սամվել Մայրապետյանի միջոցով։ Իսկ գործարքի, այսպես ասած միջնորդն էլ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է, ում միջոցով էլ տեղեկացել է, որ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքը կնքելու համար հիշյալ պաշտոնատար անձինք ընդունել են նրա՝ կաշառք տալու մասին առաջարկը եւ որ  կաշառքի գումարը ստանալու համար հիշյալ պաշտոնատար անձանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը: Նշենք, որ այս գործով Վարդան Օսկանյանն ունի վկայի կարգավիճակ։ Իսկ ինչ ցուցմունք են տվել հիմնական գործող անձինք, արդյոք նրանց ցուցմունքները համընկել են Սիլվա Համբարձումյանի ասածների հետ։

65.92%-ը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

Պարզվում է, հանրությանը ներկայացված ՀՔԾ որոշման  և այս գործով անցնող անձանց ցուցմունքների միջև լուրջ հակասություններ կան, որոնք ջրի երես են դուրս եկել առերեսումների ընթացքում: Առերեսման ընթացքում՝ Սիլվա Համբարձումյանի հայտնի ցուցմունքին ի պատասխան,  Սամվել Մայրապետյանը հայտարարում է, թե՝ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը. «Ի՜նչ Ռոբերտ Քոչարյան, ի՜նչ Սերժ Սարգսյան, Ես Սիլվային ճանաչում եմ արաբների հետ կապված հարցով… որոնք եկել էին Հայաստանում շինարարություն իրականացնելու և քանի որ ես այդ գործի մեջ էի, իմ միջոցով էին ուզում անել դա:

Ենթադրում եմ, թե Սիլվային էլ առնչվել էին հանքարդյունաբերությանը վերաբերող հարցերով…»,- ասել է Ս.Մայրապետյանը։ Նկատենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ անգամ  Սիլվա Համբարձումյանը չի նշել, որ գործարքի թույլտվության համար իրենից կաշառք են ուզել։ Ավելին՝ ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենից ոչինչ չեն ուզել։  

Մասնավորապես՝ Ս.Համբարձումյանը հայտնել է, որ 2007 թվականի վերջերին խնդրել էր Վարդան Օսկանյանին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին տեղեկացնել, որ «Թի Էս Էս Սի» ՍՊ ընկերության բաժնեմասերը պետք է վաճառի արաբներին՝ շեյխերի։ «2008 թվականի   սկզբներին Վարդան Օսկանյանն ասել է, որ «նորմալ է, համաձայնությունը տվել են բաժնեմասերի վաճառքի համար։ Դա այն նպատակով էր, որովհետեւ ընկերությունը հանքերով էի վաճառում։ Դրանից հետո Էմիրաթներում բաժնետոմսերի վաճառքի համաձայնագիրը ստորագրել ենք։

2008 թվականի հունվարի վերջին, մինչեւ 29-ը վերադարձել եմ Էմիրաթներից եւ Վարդան Օսկանյանին ասել եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցի իմ շնորհակալությունը, որ չմերժեցին ու ինքս առաջարկեցի, որ պատրաստ եմ իմ «շնորհակալությունը» երկուսին հայտնել։ Նրանք ինձանից ոչինչ չեն ուզել»,- Սամվել Մայրապետյանի հետ առերեսման ժամանակ ասել է Սիլվա Համբարձումյանը։ Նկատենք, որ ըստ Սիլվա Համբարձումյանի՝ խոսքը գնացել է գործարքի ավարտից հետո իր կողմից շնորհակալություն հայտնելու ցանկության մասին, ինչին էլ իբր Վարդան Օսկանյանի միջոցով  մյուս բարձրաստիճանները տվել են իրեն համաձայնությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА