o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուպերնախարարություններ են դարձել, որոնք դանդաղ պտտվող ատամնանիվներով «մոնստրեր» են»

10.05.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սուպերնախարարություններ են դարձել, որոնք դանդաղ պտտվող ատամնանիվներով «մոնստրեր» են»

Այս շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԲԱՅԱՆԸ, դիմելով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե Հանրային հեռուստաընկերության եթերում կառավարությունն ինչ կրթական ծրագրեր ունի, եւ ինչո՞ւ, օրինակ, «Հայ ասպետ» հեռուստանախագիծը եթերից հանելուց հետո այն չփոխարինվեց նոր նախագծով, թեպետ մրցույթ էր հայտարարվել, որը մինչեւ այսօր տեղի չի ունեցել: Ի պատասխան` նախարարը նախ երկար-բարակ պատմեց, թե իրենց նոր հեռուստանախագիծը` «Ուսուցիչը», ինչ հաջողություններ ունի, ապա խոսեց առաջիկայում նախատեսված «Գերազանցիկ» հաղորդաշարի մասին, որի անունը պետք է փոխվի, եւ վերջում միայն մի կես բերան անդրադարձավ «Հայ ասպետին»` ասելով. «Ինչպես եւ շատ այլ ծրագրեր, մենք այն մրցութային ենք սահմանում, վերջերս այս ծրագրի հետ կապված հարցը նախարարական կոմիտեիում քննարկվել է, որոշ վերապահումներ են եղել, հետ է գնացել նախարարություն, հիմա մշակում ենք այդ առաջարկությունները ներառելու եւ նոր նախագծի առաջարկ ներկայացնելու հարցը»: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԼՀԿ-ական պատգամավոր Հ. Բաբայանի հետ:

ՌԴ դեսպանը շնորհավորեց Հայկ Բաբուխանյանին` ծննդյան 55-ամյակի առթիվ

«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՄ ԱՅՍ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

– Դուք հարց բարձրացրիք` «Հայ ասպետի» հետ կապված, որքանո՞վ Ձեզ բավարարեց նախարարի տված պատասխանը:

Նախարարը, ըստ էության, ներկայացրեց այն իրողությունը, ինչ որ կա: Այսինքն` որ պետք է վերանայել, նոր ծրագրեր են նախատեսում, եւ նաեւ պետք է մրցույթ հայտարարվի: Մրցույթի հետ կապված, իհարկե, գրավոր հարցում կուղարկեմ, որպեսզի փաստացի ֆիքսված լինի` ի վերջո, ե՞րբ է մրցույթն անցկացվելու: Կոնկրետ «Հայ ասպետի» դաստիարակչական, հայրենասիրական արժեհամակարգը բավարարում է շատ շատերին, եւ կուզեի, որպեսզի այդ ծրագիրը նույնպես վերականգնվի, եւ այն իմ հետաքրքրությունների շրջանակում է լինելու:

Ներկայումս ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին խոսելն անլուրջ է. ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

Միտում տեսնո՞ւմ եք, որ այդ մրցույթը, կարծես թե, անընդհատ փորձում են ձգձգել, ու այդպես էլ այն չի կայանում:

Անկեղծ ասած, այդպիսի միտումներ չեմ ուզում փնտրել կամ տեսնել, սա իմ ոճը չէ: Կուղարկեմ գրավոր հարցում, թող հանգամանալից, ոչ սահմանափակ ժամանակի մեջ շարադրեն իրենց պատասխանը, հասկանանք: Ամեն դեպքում, ես հետեւողական կլինեմ այդ արդյունքներին: Օրինակ, ե՞րբ, ո՞ր օրը, ո՞ր ժամին եւ ինչպիսի՞ մրցույթ է լինելու, ինչպե՞ս է որոշվելու մրցույթի կարգը:

Դա հեքիաթի ժանրից է. Գագիկ Հարությունյանը հերքում է՝ իրեն չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից

«ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԼՑՎԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԵՐՈՎ»

– Ըստ Ձեզ` հնարավոր չէ՞ր այս հեռուստածրագիրը եւս, առանց մրցույթ սահմանելու, ընդգրկել Հանրայինի եթերում, հատկապես, որ այսօր եթերում ամենեւին էլ «շեդեւրներ» չեն ցուցադրվում:

Իհարկե, երկրորդ հարցն էլ ունեի ուղղված նախարարին, թե արդյոք մեր մտածող միտքը, նոր երիտասարդությունը չի կարող գեներացնել նոր հաղորդաշարեր, նոր գաղափարներ, ոչ թե վերցնել այլ երկրների հաղորդաշարերի մոդելները կամ նրանցից վարձակալել դրանք: Բայց քանի որ նախարարը պատասխանեց, որ կան այլ  ծրագրեր, կփորձեմ մանրամասն պատասխան ստանալ նաեւ դրանց վերաբերյալ: Ինձ համար ցանկալի է, որ հեռուստաեթերը լցվի դաստիարակչական, կրթական հաղորդաշարերով: Այսօր դեռ բոլորի համար հասանելի չէ համացանցը` մասնագիտական հավելյալ գիտելիքներ ստանալու համար, եւ շատ մարդկանց միակ ինֆորմացիայի աղբյուրը հենց հեռուստատեսությունն է: Եվ կարծում եմ, որ, ուղղակի, պետք է այն ծառայի հենց այդ բովանդակությանը, այսինքն` լինեն կրթական, տեղեկատվական հաղորդաշարեր, որպեսզի կրթվես, նոր աշխարհաճանաչողություն ունենաս: Ըստ իս, մարզերում այս խնդիրը կա:

Ազգային ժողովից անգամ Արարատ Միրզոյանն է ամաչում

Արայիկ Հարությունյանն այլ հաղորդաշարերի անուններ էր տալիս: Ըստ Ձեզ` դրանք կարո՞ղ են լրացնել այն բացը, որը ստեղծվել է «Հայ ասպետ» հեռուստածրագիրը դադարեցնելուց հետո:

Քանի որ ծանոթ չեմ այդ ծրագրերին, դժվարանում եմ ասել:

Դե եթե նույնքան ծանրակշիռ հաղորդումներ լինեին, գոնե լսած կլինեիք դրանց մասին...

Չեմ ուզում այդպիսի որակավորում տալ, սա իմ ոճը չէ: Բայց գիտեմ, որ «Հայ ասպետը» որակյալ հաղորդում էր, հետադարձ կապ կար հասարակության կողմից, այն ընդունվում էր, եւ ժամային այն հատվածում էր դրվում հաղորդումը, որ նայեն դպրոցականները, ինչու ոչ, նաեւ ծնողները, այսինքն` այն իր նպատակին ծառայում էր: Հենց այդ միտումով էլ հարցրի, թե երբ կվերականգնվի, իսկ թե նոր հաղորդաշարերն ինչ նպատակ ունեն, ինչ կառուցվածք են ունենալու, ինչ են քարոզելու, ինչ են բացատրելու, ինչ կրթական կամ դաստիարակչական մեսիջներ են հաղորդելու, կփորձեմ հասկանալ կա՛մ գրավոր հարցում ուղարկելով, կա՛մ անձամբ պարոն Հարությունյանին այցելելով, որովհետեւ կարող է լինեն լավ գաղափարներ, բայց դրանք կյանքի չկոչվեն ինչ-ինչ պատճառներով` ելնելով հաղորդաշարի բարդությունից կամ ռեսուրսների բացակայությանից: Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ այդպիսի ծրագրերը խիստ անհրաժեշտ են, կարեւոր են, եւ այն ապագային միտված է:

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԹԱԿԵԼ ԷՐ ԼՀԿ-Ի ԴՈՒՌԸ

«ՎՍՀԱՏ ԵՄ, ՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ՍԵՐՆԴԻՆ»

– Լինելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ` առնվազն այս ոլորտներում ի՞նչ հեղափոխական ձեռքբերումներ եք տեսնում հայաստանյան նոր իշխանության օրոք:

Հեղափոխությունը մարդկանց գլուխներում նախ պետք է լինի, իսկ այն, ինչ որ կատարվում է, էվոլյուցիոն գործընթաց է: Հիմա մի էվոլյուցիոն գործընթաց դանդաղ կգնա, մյուսը` արագ, միեւնույնն է, այն մարդու ներսում ընթացող գործընթաց է: Իհարկե, միջավայրը նպաստավոր է, պետք է օգտվել դրանից, կա ազատություն, անկաշկանդվածություն: Օրինակ, Էլոն Մասկը հրթիռներ է ստեղծել, որը հասարակությունը նույնիսկ հիմա չի պատկերացնում, որ կարելի է Նյու Յորքից հասնել Փարիզ 9 րոպեում:

Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. ով է ցուցմունք տվել նրա դեմ. «Ժողովուրդ»

– 9 րոպե չէ, բայց գոնե մեկ տարին բավարար չէ՞ր, որ այսօր արդեն լինեին խոստացված թռիչքային ձեռքբերումները:

Քանի որ ես անուղղելի լավատես եմ, բոլոր դեպքերում, միշտ կարծում եմ, որ կյանքի կոչելու այդ ճանապարհներն իրենք էլ են բարդությունների միջով անցնում: Այնպես չէ, որ կառավարությունն այդ բարդությունների միջով չի անցնում: Պետական համակարգի ատամնանիվներն էլ են դանդաղ պտտվում, հիմա սուպերնախարարություններ են դարձել, որոնք դանդաղ պտտվող ատամնանիվներով «մոնստրեր» են: Այդ «մոնստրերին» էլ ադապտացվելու կարիք կա, ճկունության անհրաժեշտություն կա: Պարզ մի բան ասեմ© նախարարությունը կարող է մի ծրագիր մշակել եւ կարծել, որ փառահեղ բան է անում հասարակության համար, բայց նոր եկող սերունդն ավելի մեծ պահանջներ ունի, քան նախարարությունը կարող է առաջարկել: Օրինակ, Թումոյի սաներին, ինչո՞վ պետք է գերզարմացնի նախարարության ծրագիրը: Նրանք ունեն ապագայի մի տեսլական, որը շատ ավելի վեր կարող է լինել նախարարության ծրագրից: Օրինակ, վստահ եմ, որ դպրոցները չեն բավարարում այսօրվա սերնդին եւ նախարարությունը ի՞նչ ունի այստեղ անելու, միակ բանն այն է, որ պետք է հասցնի այս արագ զարգացող կյանքի հետեւից: Իրականում բարդ է, եւ խնդիրը ոչ թե նախարարութունն է, այլ զարգացող հասարակության էվոլյուցիոն գործընթացը: Այսպես եմ հարցին մոտենում ու ինչ-որ մեղքեր, բարդույթներ, կասկածներ չեմ փնտրում, ես այդ թեմաներում չկամ: Կա՞ խնդիր, պետք է լուծել, եթե չես կարողանում լուծել, սա արդեն քո ներքին խնդիրն է, ուրեմն` չես հասել այն լուծելու մակարդակի: Քննադատությունն ամենահեշտ գործն է, բայց ես քննադատող չեմ:

ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերը վերականգնվել են, դրանք ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, և դրանցում որևէ քրեական գործ չի եղել. «Ժողովուրդ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА