ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.05.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ճիշտն ասած, Սերժ Սարգսյանի արցախյան հարցազրույցը, կարծես թե, մի կում թարմ օդ լիներ այն միջավայրում, որ թրաշամանուկները հիսթերիա են սարքում, փոխանակ չափած-ձեւած արտահայտվեն: Այս անգամ նա բացեց փակագծերը Շուշիի ազատագրման գործողության վերաբերյալ: Բայց, օրինակ, մեզ ապշեցրեց, որ մասնագիտությամբ պատմաբան ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ «մոռացավ» ԱԺ նիստը սկսելիս շնորհավորել Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, եւ Սասուն Միքայելյանը` այն Սասունը, ում զինվորականության եւ ազատամարտիկների մեծամասնությունն արհամարհում է, ստիպված եղավ հիշեցնել դա, ինչին ծուռբերան ժպիտով Միրզոյանը պատասխանեց. «Շնորհակալություն հիշեցման համար»: Երեւի թե զարմանքով պետք է արձանագրենք, որ ԱԺ նախագահը չի աշխատացնում սեփական ուղեղի ծալքերը, հակառակ դեպքում պետք է շատ վատ բան մտածենք նրա մասին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ նրա տեղակալ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ մեզ զարմացրեց իր լպիրշ ցինիզմով` հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին չպետք է անվանել նախագահ: Իսկ մինչ այդ նա անառարկելի տոնով հայտարարել էր, որ բոլորը վստահ են` Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը քաղաքական ուղղորդման արդյունք չէ: Այդ ովքե՞ր են «բոլորը», եթե, օրինակ, իմ ճանաչած ադեկվատ մարդիկ վստահ են, որ առկա է քաղաքական հալածանք: Դրա առնչությամբ Shame.am հարթակի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանը նկատում է. «Քանզի մեզնից եւ նորմալ մարդկանցից ոչ ոք դեռ չի վաճառել հոր գերեզմանը, ինչը փայլուն կատարել է սիմոնյան ալենը, մեզնից ոչ ոք չի պայքարել մարիխուանայի եւ միասեռական ամուսնությունների օրինականացման համար, ինչով զբաղվել է սիմոնյան ալենը: Հետեւաբար, սիմոնյան ալենը տեսնում եւ շփվում է միայն նրանց հետ, ովքեր վաճառում են հայրերի գերեզմանները կամ բարոյական արգելք չունեն դա անելու, եւ պայքարում են հանուն մարիխուանայի ու միասեռականության: Իսկ այդ կարգի մարդիկ իսկապես չեն կարող տեսնել Ռոբերտ Քոչարյանի գործում ուղղորդվածություն, քաղաքականացված ենթատեքստ»:

ԶԱՐՄԱՆՔ

Նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ էլ որոշեց արտահայտվել ոչ թե տնտեսությունից, որից քչից-շատից հասկանում է, ոչ թե թեւավոր խոսք դարձած «որձ կովերից», այլ Արցախի հարցից. «Կարող ենք մեծ-մեծ բաներ խոսել, բայց չի լինելու այդպես, որ հակառակորդը ճանաչի իր պարտությունը: Համեմատելի բաներ չեն: Պատերազմում կարող է դու հաջող լինես, կարող է դու հաղթես: Բայց այստեղ հաղթանակը այն դեպքում է գալիս, երբ հակառակորդը ձեռքերը բարձրացնում ու ասում է` պարտվել եմ: Այդ բանը հակառակորդը չի անում, եւ չի անի: Դիվանագիտական դաշտում հաղթանակը երեւի այն է, որ մեզ համատարած ագրեսոր չեն համարում: Դա շատ էական է: Գուցե երկրների մեծ մասը հասկանում է, որ այստեղ ագրեսորի հարց չկա, որ սա ազգային-ազատագրական պայքար է: Կարելի է բողոքել դիվանագիտությունից կամ տնտեսագետներից: Ավելին կարող էր երեւի լինել: Ինչքան այստեղ հաղթանակ ենք արել, այնքան դիվանագիտության ասպարեզում հակառակորդը փորձել է «ռեւանշ» վերցնել»: Այո, պարոն Բագրատյան, իրոք լավագույն տարբերակը կլիներ, եթե թուրքերը կապիտուլյացիա ստոագրեին: Բայց զարմանալի է, դա ասելով ինչո՞ւ եք «մոռանում», որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր մշտապես արգելակում զորքի առաջխաղացումը եւ ամեն ինչ անում, որպեսզի Բաքուն կապիտուլյացիայի չենթարկվի:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА