o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի գիտելիքային մերկության եւ առաջին սեքսի մասին

10.05.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Փաշինյանի գիտելիքային մերկության եւ առաջին սեքսի մասին

Երկրի տնտեսական, սոցիալական, ներքին եւ արտաքին քաղաքական հարցերը թողած` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի ցույց է դրել նաեւ իր սեքսոլոգիական գիտելիքները: Նա իր վերջին ասուլիսի ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս նշեց. «Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի մեծ մասն արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից», ապա հավելեց, թե կա նման վիճակագրություն: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Առնական հայ զինվորն այսօր փոխարինվել է թուրքի փեշով եսիմ ումո՞վ». Ծովինար Կոստանյան

- Ի՞նչ կասեք, սեքսոլոգիայի մասին վարչապետի գրագիտության մասին: Որքանո՞վ է այն բավարար:

- Սեքսոլոգիայի, ուրոլոգիայի կամ անդրոլոգիայի վերաբերյալ վարչապետը պարտավոր չէ գիտելիքներ ունենալ, բայց նաեւ պարտավոր չէ իր սակավաթիվ գիտելիքային մերկությունը ցուցադրել հասարակությանը: Ճիշտ կլինի, որ դրա մասին խոսեն համապատասխան մասնագետները, այլ ոչ թե վարչապետը:

- Պարոն Գրիգորյան, որքանո՞վ է իրավացի վարչապետը, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի:

​​​​​​​«Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով

- Նախ «իմպոտենցիա» եզրույթը ճիշտ չի օգտագործվում, այն համաշխարհային գիտական միջավայրում անվանում են էրեկտիլ դիսֆունկցիա կամ սեռական անկարողություն, «իմպոտենցիա» ասվածը շատ գռեհիկ եզրույթ է: Բժիշկները էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները բաժանում են օրգանական եւ անօրգանականի, ընդ որում` օրգանական պատճառները նրանք են, որոնք վնասում են որեւէ օրգան համակարգ, եւ դրանից է առաջանում սեռական ֆունկցիայի նվազում: Իսկ ոչ օրգանականը դեպրեսիաների հետ են կապված: Եթե գիտելիքի պակասը, դեպրեսիա է առաջացնում, կարող է եւ վարչապետն իրավացի է, բայց չեմ կարծում, որ այդպես է: Օրգանական պատճառների մեջ առանձնացնում ենք սիրտ-անոթային հիվանդությունները, շաքարային դիաբեդը, դրանց առաջացման անհրաժեշտ ռիսկի գործոնները, այսինքն` չեմ գտնում, որ առաջին ամուսնական գիշերը գիտելիքների պակասը կարող է բերել նման հետեւանքի: Բնականաբար, որոշակի գրագիտության պակաս կա, բայց սա սեռական անկարողության պատճառ դառնալ չի կարող:

- Առհասարակ կա՞ հարցի վերաբերյալ վիճակագրություն եւ, որպես բժիշկ, խնդրի վերաբերյալ ի՞նչ է հուշում Ձեր փորձը:

- Որպես բժիշկ, ցավում եմ, բայց ՀՀ-ում չի իրականացվում որեւէ սկրինիգնային ծրագիր տղամարդու առողջության պահպանման համար եւ մասնավորապես` սեռական կարողության պահպանման վերաբերյալ, որովհետեւ մեր պատկան մարմիններն ավելի շատ զբաղված են «Գարդասիլով» եւ ուղղաթիռով, քան մարդկանց առողջությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА