ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլ Փաշինյանից չէի սպասում, որ նա այդքան շուտ կմոռանա մեզ հետ հաղորդակցումը»

10.05.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նիկոլ Փաշինյանից չէի սպասում, որ նա այդքան շուտ կմոռանա մեզ հետ հաղորդակցումը»

Հաղթանակի զբոսայգում անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելու էր երեկ եկել նաեւ Երեւանի ավագանու «Լույս» դաշինք խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց, եկել է շատ լավ, դրական ու հաղթական տրամադրություններով:

«Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն»

– Պարոն Խաժակյան, օրեր առաջ Երեւանի ավագանու նիստում ամենեւին էլ տոնական չէին տրամադրությունները: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը հանվեց օրակարգից: Ի՞նչ եք կարծում, ավագանին նորի՞ց է վերադառնալու այս հարցին:

Կարծում եմ` պետք է վերադառնա, պետք է տեղի ունենա աշխատավարձի արդար բարձրացում, հաստիքացուցակների օպտիմալացում: Ակնկալում եմ, որ այն տեղի կունենա առաջիկայում, որովհետեւ մարդիկ, ի վերջո, սպասում են աշխատավարձերի բարձրացման:

«Պետք է ազատվենք այս դիլետանտ եւ փուչ կառավարությունց». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Ո՞ւմ աշխատավարձերի` քաղաքապետի՞, փոխքաղաքապետերի՞, վարչական շրջանի ղեկավարների՞, նրանց տեղակալների՞, որոնց աշխատավարձը, ինչպես Դուք էիք նշում, անգամ մարզպետներից բարձր են լինելու:

Ըստ իս, պետք է առաջին հերթին մասնագիտական օղակների աշխատավարձը բարձրանա: Պետք է մանրամասն ուսումնասիրել հարցը, բայց քանի որ մեզ դեռեւս չեն ներգրավել այս քննարկումներում, մենք վերջում գնահատողի դերում ենք: Եթե նախապես կհրավիրեն քննարկումների, սիրով կներգրավենք:

«Խնդրում եմ` միացեք ինձ` մեր երկրի խաղաղութան համար». ՀՀ վաստակավոր արտիստը դատարանի բակում է

Ավագանու նիստից առաջ էլ Երեւանի ավագանիում բավական լարված մթնոլորտ էր ստեղծվել` կապված ձգձգվող, ապա նաեւ իշխող խմբակցության անդամների կողմից բոյկոտված հանձնաժողովի նիստի, ինչպես եւ «արա»-ով արտահայություններ հնչեցնելու պատճառով: Չե՞ք կարծում, որ ժամանակն է մի էթիկայի հանձնաժողով էլ ձեւավորել Երեւանի ավագանիում:

Դժվարանում եմ ասել, որովհետեւ այս պարագայում մեր էթիկան գնահատողը մեր հանրությունն է, որը տեսնում է իրենց պահվածքը, վերաբերմունքը, թե ինչպես են նախագծերը բերում, քննարկում, փորձում հապճեպ անցկացնել: Բայց, իհարկե, գնահատում ենք մեր գործընկերների վերջնական դիրքորոշումը, որը բերեց նաեւ նրան, որ քաղաքապետն, առանց այլընտրանք ունենալու, օրակարգից հանեց հարցը:

Այսօր Ապրիլյան Պատերազմի Հերոս Դավիթ Հայրապետյանի Ծննդյան Օրն Է

Վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ պնդում էր, թե Հայկ Մարությանին այսօր քննադատողները «իրենց կյանքում» այդպես չէին քննադատել Տարոն Մարգարյանին: Ի՞նչ կասեք այս մասին, հատկապես, որ այն ժամանակ Դուք Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարն էիք:

Նիկոլ Փաշինյանից չէի սպասում, որ նա այդքան շուտ կմոռանա մեզ հետ հաղորդակցումը եւ մեզ ակնարկելով` կասի, թե Տարոն Մարգարյանին այնքան չենք քննադատել, ինչքան Հայկ Մարությանին: Մինչդեռ այդ քննադատությունները հնչել են, այդ թվում իր կողքին կանգնած, իր համար քարոզարշավ անելիս: Նաեւ այն խոսքերը, որոնք ինքն էր վերագրում Տարոն Մարգարյանին, ես այդ ամենն արտաբերել եմ տարբեր առիթներով:

Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА