o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍԱԼԱ-Ի ՄԱՐՏԻԿ. ԱՅԼԱՍԵՐՈՂ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ԹՈՂ ՀԵՌԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

10.05.2019 19:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՍԱԼԱ-Ի ՄԱՐՏԻԿ. ԱՅԼԱՍԵՐՈՂ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ԹՈՂ ՀԵՌԱՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Եթե այսպես շարունակվի տարածվել այլասերվածությունը, եւ որոշները կրկին ապազգային հողի վրա սկսեն ինչ-որ բաներ տարածել` սերունդներին փչացնելու նպատակով, ապա չեմ բացառում, որ մի քանի Յանիկյաններ լինեն առաջիկայում: Մեր հայկական գենն ավելի ուժեղ է, քան այդ այլասերվածները: Վստահ եմ, որ անընդհատ փորձելու են, բայց չեն հաջողելու այլասերել, ես խորհուրդ կտամ ապագա սերնդին, որ այդ բանում չսխալվեն: Իհարկե, շատերն ընկել են իրենց շահույթի հետեւից, գրանտներ են ստանում եւ այլն, նրանց էլ խրատ կտամ, որ հեռանան եւ չմնան այստեղ: Սա երկար չի տեւելու»,- հայտարարել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից, Վազգեն Սարգսյանի օգնական, ՀՀ ՊՆ պահեստազորի մայոր ՄԱՐՏԻՐՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԸ ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գուրգեն Յանիկյանին Եռաբլուրում ամփոփելու առթիվ iPRESS.am-ին տված հարցազրույցում: Ըստ նրա` ինչպես տարիներ շարունակ պայքարել են Հայոց ցեղասպանության ճանաչման համար, այնպես էլ կպայքարեն այլասրեության դեմ. «Ամեն մարդ այդ ժամանակ ԱՍԱԼԱ կլինի»:

«Խնդրում եմ` աբսուրդ նախագծերով չդիպչել բանակին»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА