ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

10.05.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ եւ այս կարգի տարաբնույթ այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսներին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս:

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ

 

ԸՆԴԴԵՄ ԲՈԼՈՐԻ՞

Այսպես, «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը վերջերս հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է պայմանագրի ստորագրում: Եվ ահա Փաշինյանի ասուլիսի ժամանակ, «սխալ հանելով» ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշակի պաշտոնական դիրք ունեցող իր իսկ պատգամավորին, հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման հարցում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որեւէ խոսակցություն, աշխատանք չկաԿոնկրետ փաստաթուղթ չկան նշանակում է, որ չկան նաեւ այն հիմնական սկզբունքնե՞րը, որոնց հիման վրա փաստաթուղթ պատրաստելը տեխնիկական խնդիր է: Փաշինյանը կարծես թե հենց այն մտքին է, որ անգամ այդ սկզբունքները չկան: Համենայնդեպս, նա նաեւ ֆիքսեց, որ եթե լինեն քիչ թե շատ ընդունելի նման սկզբունքներ, ապա նա այն կներկայացնի ժողովրդին. «Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ կասեմ՝ կա այսպիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բանակցություններ վարել: Ամենամեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք...»:

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Ճառի երկրորդ հատվածը աբսուրդի է նման. պարո՛ն Փաշինյան, հայ ժողովուրդը վաղուց է իր մոտեցումը ներկայացրել կառավարությանը, դեռ 1998թ.-ին, ապա՝ արցախյան պատերազմի ժամանակ: Ուրեմն, պարտավոր եք բանակցել հենց դրա շուրջ՝ Արցախն անկախ պետություն է, եւ բանակցային սեղանի շուրջ նստող հայկական ցանկացած ներկայացուցչի ժողովուրդը գործուղել է հենց այդ փաստի հաստատման շուրջ բանակցելու: Սա էլ մի կողմ. փաստացի Փաշինյանը, պնդելով, որ բանակցային սեղանին չկա դրված կարգավորման եւ ոչ մի ռեալ մեխանիզմ, որը կարելի կլիներ ներկայացնել ժողովրդին, ըստ էության, հերքեց ոչ միայն իր պատգամավորի հայտարարությունը, այլ նաեւ՝ Մինսկի խմբի, Լավրովի եւ Մամեդյարովի: Հիշեցնենք միայն նախ՝ ՄԽ-ի հայտնի բացահայտումը՝ կապված արցախյան խնդրի կարգավորման օրակարգային մեխանիզմի հետ: Ապա վերջին մոսկովյան հանդիպումից հետո Մամեդյարովի հայտարարությունը. «Մենք քննարկում ենք անցկացրել 2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանի հիման վրա», այսինքն՝ կոնկրետ մեխանիզմ օրակարգում կա: Իհարկե, կարելի է ասել, թե Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունները մեզ համար հիմք չեն: Սակայն այդ հայտարարությունը հաստատեց նաեւ Լավրովը. «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպումից հետո իր տված հարցազրույցներից մեկում ասել է, որ այդ առաջարկությունները քննարկվել են, եւ այս առումով ես ավելացնելու ոչինչ չունեմ»: Ավելին, Լավրովը նաեւ պնդում է, որ այդ մեխանիզմը գալիս է վերեւներից. «Բազմիցս ամրագրվել են համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ղեկավարների հայտարարություններով... »:

Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել». ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է սեփական քաղաքը

Եվ այսքանից հետո, երբ Փաշինյանն ասում է, թե կարգավորման հետ կապված որեւէ լուրջ տարբերակ չկա, որն արժանի կլիներ ներկայացնել Հայաստանի ժողովրդին, ապա նման հայտարարությունը ծանր մտորումներ առաջացնելով հանդերձ, նաեւ մի քանի վարկած է առաջ քաշում:

ՎԱՐԿԱԾ 1 - Հնարավոր տարբերակներից է, որ այս կերպ Փաշինյանը պարզապես մերժում է այն մեխանիզմը, որը մյուս բոլոր կողմերի պնդմամբ, դրված է բանակցային սեղանին: Այստեղ հիշենք, որ երբ ՄԽ-ն հանրայնացրեց իր 6 կետանոց հայտնի ծրագիրը, Փաշինյանը հայտարարեց, որ այն մեկնաբանությունների կարիք ունի: Դրանից հետո եղել է ինչպես նրա եւ Ալիեւի, այնպես էլ՝ արտգործնախարարների եռակողմ մոսկովյան հանդիպումը, եւ պետք է որ մեկնաբանություններ տրված լինեին: Եվ չբացառենք, որ այդ մեկնաբանությունները Փաշինյանը համարում է ոչ ընդունելի եւ ետ է քաշվում դրանցից՝ ՄԽ-ից ակնկալելով հակամարտության կարգավորման նոր տարբերակՍակայն այս դեպքում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ կստանանք ոչ թե նոր տարբերակ, այլ՝ նոր պատերազմ: Ի դեպ, նույն ասուլիսում Փաշինյանը եւս հաստատեց, որ սահմանային լարվածությունը սկսել է սրվել. «Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում: Արդյոք կողմերից մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնել իրավիճակը...»: Իհարկե, ցնցող միտք է. «կողմերից մեկը տվե՞լ է հրաման»: Այս ի՞նչ է, Փաշինյանն ինքն իրեն է՞լ է կասկածում՝ տվել է նման հրաման, թե՝ ոչ, թե՞ մտածում է, որ կարող է Արցախի ղեկավարությունն է իր թիկունքից նման հրամաններ տալիս, եւ հիմա ինքը այն «խեղճ» Ալիեւի հետ նստած, գլուխ են կոտրում, թե այս ինչու վիճակն ապակայունացավ: Չնայած, կա ամենապարզ պատասխանը: Ադրբեջանը միշտ էլ պետք եղած պահին սրել է սահմանային լարվածությունը, եւ ակնհայտորեն այս պահին էլ նույնն է. համենայնդեպս՝ ադրբեջանական դիպուկահարներն են, որ վերսկսել են կրակել մեր հաց տանող մեքենաների վրա: Իսկ թե ինչու են կրակում, դա էլ դժվար չէ կռահել. եթե Փաշինյանն ակնարկում է, թե ոչ մի լուրջ բանակցային քննարկում չկա, դրա հետեւանքը պետք է լինի նախ՝ լարվածությունը, եւ չբացառենք, որ դրան կհաջորդի լայնամասշտաբ հարձակումը: Համենայնդեպս, Բաքուն արդեն որերորդ անգամն է նման սցենարով զորավարժանքներ անցկացնում, ինչը եւս նախազգուշացում է:

Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ՎԱՐԿԱԾ 2- Չբացառենք նաեւ, որ բանակցային օրակարգից ոչ մի ետ քաշվելու հարց էլ չկա: Պարզապես փաստն այն է, որ մեխանիզմը, որը ներկայացրեց ՄԽ-ն, ենթադրում է հողերի հանձնում՝ Արցախի կարգավիճակի անորոշության դիմաց: Այս տարբերակը դժվար է Հայաստանում առաջ տանել. համենայնդեպս, բուռն հակազդող ռեակցիա եղավ: Եվ չբացառենք, որ պայմանավորված մինի պատերազմը կարող է դրա լուծումը դառնալ: Նման սցենարի մասին ժամանակին շատ է խոսվել. ազերիները հարձակվում են, մի քիչ առաջ գալիս, ֆիքսվում է նոր ստատուս քվո, ու ինչ-որ փաստաթուղթ ստորագրվում:

Օգոստոսին Սոչիում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գագաթնաժողովը

ՎԱՐԿԱԾ 3 - Երկրորդ վարկածը մեկ այլ տարբերակ եւս ունի: Այն է, հողեր տալու հարցում ներհայաստանյան դիմակայությունը «կոտրելու» այլ տարբերակ եւս կա: Այսպես, ասուլիսում Փաշինյանն առաջ քաշեց նաեւ լուծման մեխանիզմի հետ կապված հանրաքվեի գաղափարը, չնայած այդ միտքն էլի էր հնչել: Այսինքն, կարող է վաղը-մյուս օրը բանակցային նույն օրակարգային մեխանիզմը ներկայացվել հանրաքվեի, իսկ դրա ժամանակ «դրական» արդյունք ստանալը որեւէ խնդիր չէ: Նախ, Փաշինյանն արդեն իսկ նաեւ նման մտքեր է փորձում տարածել. «Կշտամբում են տարածքներ հանձնելու մեջ: Ասում ես՝ ձեր տղան պետք է ծառայի: Պատասխանում են՝ թող հարեւանի տղան ծառայի: Սա ասում են հայտնի մարդիկ: Հարց է ծագում. մենք պատրա՞ստ ենք պատասխանատվություն վերցնել եւ կրել այն»: Նկատենք ասվածի ենթատեքստը. մի կողմից, թե մարդիկ խուսափում են բանակից, մյուս կողմից էլ, թե, ժողովուրդ, եթե չհամաձայնվեք, ձեր որդիներն են ծառայելու եւ պատերազմի դեպքում՝ զոհվելու: Չբացառենք, որ պատերազմի տարիներին ուսանող լինելու պատրվակով բանակ չգնացած Փաշինյանը մտածում է, թե շատ մորթապաշտներ կգերադասեն ամեն ինչ տալ, միայն թե իրենց որդիները բանակ չգնան: Բայց երեւի հաշվի չի առնում, որ նույն անցած պատերազմի ժամանակ շատ այլ ուսանողներ էլ կային, որ կարող էին բանակ չգնալ, սակայն մեկնեցին կամավոր եւ հաղթեցին: Չնայած` դրանից հետո շատ բան է փոխվել, անգամ ԱԺ խոսնակն է արդեն «մոռանում» Շուշիի ազատագրման օրը խորհրդարանին շնորհավորել, ու իրոք կգտնվեն շատերը, որոնք հանուն որդիներին բանակից ազատելու, իրոք ամեն ինչից կհրաժարվեն: Եթե դրանից զատ էլ գործադրվեն անգամ բարոյականության սահմաններն անցնող այն մեթոդները, որոնք տեսանք անցած ընտրություններին, ապա կարելի է նաեւ հանրաքվեի ցանկացած արդյունք ստանալԱյս ամենով հանդերձ, նկատենք նաեւ, որ համեմատաբար չեզոք որոշ աղբյուրներ եւս տեղեկացնում են, որ Բաքուն բանակցային գործընթացի հետ կապված սկսել է լուրջ նյարդայնության նշաններ ցուցադրել: Ավելին, անգամ պաշտոնական մակարդակով ԱԳՆ-ից եղավ նման սպառնալիք. «Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները չհանգեցնեն օկուպացիայի դադարեցմանը, ապա Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ապահովել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում...»: Իհարկե, կարելի է նաեւ սա հերթական պատերազմական սպառնալիքը համարել: Բայց նաեւ դժվար չէ նկատել, որ ներկայիս իրավիճակը չի կարող երկար ձգվել՝ կամ այս կողմ, կամ՝ այն:

«ԵԹԵ ՄԵՆՔ ԿՈՐՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ, ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА