o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով է «ռուլիտ» անում սոցապնախարարությունում. «Հրապարակ»

10.05.2019 10:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ով է «ռուլիտ» անում սոցապնախարարությունում. «Հրապարակ»

«Տեղեկություններ կան, որ սոցապնախարարությունում կադրային քաղաքականությունն իր ձեռքն է վերցրել Զարեհ Սարգսյանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի և Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանի հայրը։

Զարեհ Սարգսյանը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։

Ի՞նչ է արվել Երևանում վերջին մեկ տարում. Պատասխանում է քաղաքապետարանը

Հիմա նա յուրայիններին է տեղավորում առանցքային պաշտոններում։ Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ, 32-ամյա Սուրեն Ղամբարյանը, որը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ, 43 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո, Զարեհի որդիների ընկերն է, մինչ պետ նշանակվելն աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում՝ այն ժամանակ, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցնում էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА