o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ եղան ԱԺ բակում հայտնված հավերը. «Հրապարակ»

10.05.2019 09:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ եղան ԱԺ բակում հայտնված հավերը. «Հրապարակ»

«Պարոն Սիմիդյան, ԱԺ բակում հայտնված հավերին ի՞նչ արեցիք, նրանք դեռ տարածքո՞ւմ են․ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Անկեղծ որ ասեմ` լրատվամիջոցներից իմացա, որ նման բան է եղել, մեծ հաշվով չհասկացա էլ, թե հավերն ինչու էին հայտնվել ԱԺ-ում՝ չեմ տիրապետում»:

Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ. «Հրապարակ»

Անտարբեր եք, էլի, հավերի նկատմամբ, այսօր ԱԺ-ն կենդանիներին առնչվող` ԲՀԿ-ի նախագիծն էր դրել քննարկման. ի դեպ, հավերը շատ գեղեցիկ էին նայվում ԱԺ կանաչ խոտի ֆոնին։ «Ինֆորմացիան շատ է, չենք կարողանում ամեն ինչին հետևել. չգիտեմ` հետո դրանք ինչ են արվել»:

Ի՞նչ արեցիք հավերի հետ` հարցրինք ԱԺ աշխատակազմի պատասխանատուին։ «Բռնեցինք նրանց, տրամադրեցինք անհրաժեշտ նպատակով»:

Բա դժվար չէ՞ր բռնելը։ «Չէ` ի՞նչ դժվար, բռնեցինք, ու քանի որ հավերը մեր ենթակայության տակ չէին, մենք գրությամբ հանձնարարեցինք պահպանության ծառայությանը` նրանց տրամադրել բարեգործական նպատակներով։ Ի դեպ, մենք պատրաստվում ենք ԱԺ տարածքում սկյուռիկներ բազմացնել»:

Կատուներ էլ կարծես շատ ունեք։ «Հա, ունենք, բայց ո՛չ Ձեր ասածի չափ շատ»: Ագռավների պակաս էլ կարծես չկա։ «Չէ, հիմա ագռավներ գրեթե չկան, Արթուր Բաղդասարյանը կրակել տվեց :

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА