o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարող ենք մեծ-մեծ բաներ խոսել, բայց Ադրբեջանը չի ճանաչելու իր պարտությունը. Հրանտ Բագրատյան

09.05.2019 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կարող ենք մեծ-մեծ բաներ խոսել, բայց Ադրբեջանը չի ճանաչելու իր պարտությունը. Հրանտ Բագրատյան

Դիվանագիտական դաշտում հաղթանակը երեւի այն է, որ մեզ համատարած ագրեսոր չեն համարում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում նշել է նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ ռազմական դաշտում հաղթանակը չհաջողվեց ամրապնդել եւ ամրացնել դիվանագիտական դաշտում, նա արձագանքեց. «Ես դիվանագետ չեմ, ես ընդամենը քաղաքական գործիչ եմ, եւ տնտեսագետ, չգիտեմ ինչ են նշանակում՝  ամրապնդել դիվանագիտական դաշտում: Կարող ենք մեծ-մեծ բաներ խոսել, բայց չի լինելու այդպես, որ հակառակորդը ճանաչի իր պարտությունը: Համեմատելի բաներ չեն:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Պատերազմում կարող է դու հաջող լինես, կարող է դու հաղթես: Բայց այստեղ հաղթանակը այն դեպքում է գալիս, երբ հակառակորդը ձեռքերը բարձրացնում ու ասում է՝ պարտվել եմ: Այդ բանը հակառակորդը չի անում, եւ չի անի: Դիվանագիտական դաշտում հաղթանակը երեւի այն է, որ մեզ համատարած ագրեսոր չեն համարում: Դա շատ էական է: Գուցե երկրների մեծ մասը հասկանում է, որ այստեղ ագրեսորի հարց չկա, որ սա ազգային-ազատագրական պայքար է:

Կարելի է բողոքել դիվանագիտությունից կամ տնտեսագետներից: Ավելին կարող էր երեւի լինել: Ինչքան այստեղ հաղթանակ ենք արել, այնքան դիվանագիտության ասպարեզում հակառակորդը փորձել է «ռեւանշ» վերցնել»:

News.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА