o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վարչապետը տեղյակ եղել է». Սանասարյանը՝ դիալիզի հարցով ուսումնասիրությունների մասին

09.05.2019 16:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Վարչապետը տեղյակ եղել է». Սանասարյանը՝ դիալիզի հարցով ուսումնասիրությունների մասին

Վարչապետը տեղյակ է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետից հանձնարարական եղե՞լ էր դիալիզի գործով ուսումնասիրություններ անելու համար:

Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության մասին նոր որոշում է ստորագրել

Հարցին, թե կաշնակդվածություն ունեցե՞լ է որեւէ ծառայությունում, այդ թվում ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնելու առումով, նա պատասխանեց. «Կաշկանդվածությամբ չենք առաջնորդվում: Կառույցի ղեկավարումն իրականացնում է կառույցի ղեկավարը, վարչապետի հետ համաձայնեցնում ենք: Դա օրենքի պահանջն է:  Մենք նման խոսակցություն չենք ունեցել տվյալ մարմնում ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: Երեկ վարչապետն էլ ասաց, որ այնպես չի, որ դա բացառված տարածք է»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները առավոտյան այցելել էին Եռաբլուր, սակայն Դավիթ Սանասարյանը նրանց հետ չէր: Նա առանձին է այցելել պանթեոն:

Հիշեցնենք,  որ  բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА