o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան

09.05.2019 13:59 ԹԵՄԱ
Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:

«Եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումների: Մենք դրանց համապատասխան ձևով արձագանքել ենք: Այս ակտիվությունը պայմանավորում եմ երկկողմանի ինժեներական աշխատանքներով: Ձմռանից հետո, գիտեք, գարնանը որոշ ինժեներական աշխատանքներ են կատարվում, առաջնագիծն աշխուժանում է: Հայաստանի Զինված ուժերը շարունակում են իրենց աշխատանքը՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,- ասաց  Դավիթ Տոնոյանը:

Նոր պաշտոնանկություն եւ զարգացումներ` ՊՆ-ի պարգեվճարների շուրջ

Պաշտպանության նախարարը վերահաստատեց իր այն հայտարարությունը, համաձայն որի հայկական բանակը զինվում է շատ խիստ: «Դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները»,-ասաց նախարարը: Լրագրողների հարցին, թե արդյոք այդ գործողություններով տարածաշրջանում սպառազինության բալանսը վերականգնվում է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ Պաշտպանության նախարարությունը ձգտում է ոչ թե բալանսի, այլ առավելության:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА