o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելը Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ. Նեթանյահու

09.05.2019 20:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելը Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ. Նեթանյահու

Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Իրանի որոշումը՝ դադարեցնել իր պարտավորությունների մի մասի կատարումը միջուկային համաձայնագրի շրջանակում, տեղեկացնում է AP-ը։

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում

Նրա խոսքով՝ Իսրայելը «կշարունակի մարտնչել նրանց դեմ, ովքեր ձգտում են զրկել մեզ կյանքից, եւ մենք էլ ավելի խորն ենք գցում մեր արմատները մեր հայրենի հողում»։
Ավելի վաղ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կդադարեցնի միջուկային համաձայնագրով իր որոշ պարտավորությունների կատարումը։ Իրանն այլեւս չի հետեւի այն սահմանափակումներին, որոնք դրվում էին ուրանի հարստացման եւ ծանր ջրի ստացման վրա՝ համաձայնագրին համապատասխան։ Համաձայնագրի մյուս կողմերին տրվել է 60 օր Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակում իրենց պարտավորությունները կատարելու համար՝ հատկապես կապված բանկային եւ նավթային հատվածների հետ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА