ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ վտանգ է պարունակում արեւապաշտպան քսուքը

09.05.2019 18:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ վտանգ է պարունակում արեւապաշտպան քսուքը

Որոշ նյութեր, որոնք պարունակվում են արեւապաշտպան քսուքում, կարող են թափանցել մարդու օրգանիզմ եւ պոտենցիալ սպառնալիք ներկայացնել նրա առողջությանը, ինչպես պարզել են ամերիկյան Սննդանյութերի եւ դեղամիջոցների որակի հսկման վարչության (FDA) մասնագետները։

Հյութեր, որոնք կարող են լինել չափազանց վտանգավոր

Հետազոտությանը մասնակցել է 24 կամավոր, որոնց միջին տարիքը 35 է։ Նրանք բոլորը մեկ շաբաթվա ընթացքում օգտագործել են մասնագետների առաջարկած արեւապաշտպան քսուքը։ Յուրաքանչյուր կամավորից հետազոտության ժամանակ վերցվել է 30 արյան անալիզ։ Ինչպես պարզվել է, 4 օր քսուքն օգտագործելուց հետո փորձարկվողների մոտ խիստ բարձրացել է օքսիբենզոնի խտությունը. այդ նյութը հայտնաբերվել է կրծքի կաթում, մեզում, արյան մեջ եւ ամնիոտիկ հեղուկում (պտղաջրեր)։

Գիտնականների խոսքով՝ այդ տվյալների հիման վրա եզրակացություններ անել արեւապաշտպան միջոցների վնասակարության մասին առայժմ վաղ է. անհրաժեշտ է լրացուցիչ փորձարկում իրականացնել՝ պարզելու համար՝ արդյո՞ք մարդու օրգանիզմ թափանցող բաղադրիչները վտանգավոր չեն։

Օքսիբենզոնը քիմիական UV զտիչ է, որն օգտագործում են որոշ արեւապաշտպան միջոցներում։ Գիտնականները վաղուց են խոսում այն խնդիրների մասին, որոնք կապված են օքսիբենզոնի հետ. որոշ հետազոտությունների համաձայն՝ այդ զտիչի մոտ 4 տոկոսը հայտնվում է մարդու արյան շրջանառության մեջ եւ դուրս գալիս մեզով, իսկ առնետների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմում այդ զտիչները կարող են «նստել» բավական մեծ խտությամբ լյարդում եւ ուղեղում։

Կոսմետիկա արտադրող մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել արեւապաշտպան քսուքներ, որոնցում օքսիբենզոն չկա։ Մասնավորապես, փաթեթի վրա պետք է փնտրել Benzophenone-3 (Oxybenzone) եւ Benzophenone-4. եթե քսուքի մեջ դրանցից մեկնումեկը կա, ցանկալի է ընտրել այլ բան՝ քիմիական, ֆիզիկական (Zinc oxide, titanium dioxide) կամ այլ կոմբինացված զտիչներով։

Քսուքի բաղադրությունում Ethylhexyl dimethyl Para-aminobenzoic Acid (PABA)-ի առկայությունը նույնպես բավական անցանկալի է, քանի որ այն համարվում է քաղցկեղածին։

Ընտրելով արեւապաշտպան միջոց՝ պետք է ուշադրություն դարձնել նաեւ դրանում հակաօքսիդանտների առկայությանը, քանի որ դրանք անհրաժեշտ են մաշկը ֆոտոծերացումից պաշտպանելու համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА