o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Թավշյա այլասերվածությու՞ն, թե՞ այլասրվածության թավշյա հովանավորչություն»

08.05.2019 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Թավշյա այլասերվածությու՞ն, թե՞ այլասրվածության թավշյա հովանավորչություն»

«Թավշյա այլասերվածությու՞ն, թե՞ այլասրվածության թավշյա հովանավորչություն, այնքան էլ կարեւոր չէ», - նշում է քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ցավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում ոչ միայն իշխանությունների գիտությամբ, այլեւ վերջիններիս բարձր հովանու ներքո, օրը ցերեկով ու լկտի կերպով: Եվ տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ այլասերվածության` մեծ աղմուկ հանած գրքի հրատարակումը մեզանից յուրաքանչյուրը գիտեր` իր մարմինը հանրային սեփականություն է… »:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի արձակուրդ

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իմ մարմինն անձնական է» գրքում ոչ մի արտառոց բան չկա...Այն երեխային ընդհամենը բացատրում է, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն», ապա հավելել է. «... երբ մայրիկը կամ հայրիկը համբուրում են, դա նորմալ է, իսկ երբ դա անում են քեռիները կամ օտարները, դա երբեմն այնքան էլ հաճելի չէ…»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ այլասերվածության դեմ կա՛մ պայքարում են, կա՛մ համագործակցում. «Թավշյա իշխանությունները ընտրել են երկրորդ տարբերակը եւ ամենաբարձր քաղաքական հովանավորչությունն են ցուցաբերվում մեր ինքնության հենքերի բացահայտ կազմաքանդմանը...»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА