o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

08.05.2019 17:56 ՌԵՏՐՈ
Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Նիկոլը կրկնեց Հանրապետականի ծրագիրը՝ բացառությամբ կարմիր գծերի

08.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ

Նիկոլը կրկնեց Հանրապետականի ծրագիրը՝ բացառությամբ կարմիր գծերի

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ավելի ընդլանյված ելույթով, որտեղ փորձեց մի շարք ոլորտներում ներկայացնել ծրագրային դրույթներ, սակայն Նիկոլի մատ ստացվեց հանրապետականի ծրագրի կրկնողություն՝ բացառությամբ երկու կետի. 1 նա պայքարելու է տեսախցիկների ու կարմիր գծերի դեմ, 2 կոչ է արել բոլորին պահանջել ՀԴՄ կտրոններ: Թեեւ երկրորդ պահանջը մի փոքր մոռացված հինն է: Մի քանի տարի առաջ Հանրապետականների կառավարությունը նույնիսկ շահում մտցրեց ՀԴՄ կտրոնների վրա, որպեսզի քաղաքացիները պահանջեն այդ կտրոնները: Կարելի էր մտածել, որ ըստ էության տեղի է ունենում անհատների տեղափոխում, սակայն իրականում կա լուրջ մտավախություններ, որոնց մասին ասվել է եւ դեռ շատ կասվի: 

Ա. Հակոբյան

«Աննախադեպ իրավիճակ է տիրում ՀՀ ողջ տարածքում, մարդիկ իրար դեմ են դուրս եկել». Վահրամ Բաղդասարյան

08.05.2018 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

«Աննախադեպ իրավիճակ է տիրում ՀՀ ողջ տարածքում, մարդիկ իրար դեմ են դուրս եկել». Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի ընտության քվեարկությունից առաջ իր ելույթում ասաց, որ այսօր առավոտյան մի փոքր խուճապ կար:

Նա ասաց, որ պատգամավորները չեն լսել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այսօր ոչ աշխատանքային օր չէ, և եկել են աշխատանքի. «Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, մեր կարծիքների մեջ և այն, ինչ ասել եմ մեր նախորդ հանդիպումներում, պետք է կրկնեմ՝ նույնն է: Աննախադեպ իրավիճակ է տիրում ՀՀ ողջ տարածքում, մարդիկ իրար դեմ են դուրս եկել, հասարակությունը բաժանվել է սպիտակների և սևերի, ամենուր ատելության մթնոլորտ է»:

Նա ասաց, որ նախորդ փուլի ժամանակ իրենք վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցեր էին ուղղում, որպեսզի հասկանան՝ արդյոք նա կարո՞ղ էր իր վրա վերցնել այդ բեռը. «Այդ մտավախությունները չվերացան: Աստված տա՝ սխալվենք: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն կօժանդակի վարչապետի ընտրության հարցում, ոչ միայն՝ չի խոչընդոտի, այլև՝ կօժանդակի: Հորդորում ենք ձեզ՝ հանուն մեր երկրի և ապագայի՝ փորձել վերացնել այս համատարած ատելությունը, այն խոչընդոտում է մարդկանց բնականոն գործունեությանը: Ատելություն մի սերմանեք մեր ապագա սերունդների մեջ»:

Նա հույս հայտնեց, որ Ն. Փաշինյանը վարչապետի պաշտոնում կտեսնի՝ ինչ ծանր աշխատանք է դա, ու ներողություն կխնդրի իր նախկին վիրավորանքների համար: Նա ասաց, որ ՀՀԿ-ից 10 անձ կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, սակայն դա չի նշանակում, որ նրանք Ն. Փաշինյանի կողմնակիցն են:

Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած հանրապետականները. ցանկ

08.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած հանրապետականները. ցանկ

Հայաստանի վարչապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ՀՀԿ խմբակցության 13 պատգամավորներ:

Փաշինյանի օգտին քվեարկել են Մանվել Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը, Արսեն Միխայիլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Սեդրակ Սարոյանը, Արայիկ Գրիգորյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Աշոտ Արսենյանը։

Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը կողմ էր քվեարկել նաեւ մայիսի 1-ին կայացած ընտրություններում։

Հավելենք, որ առաջադրվել էր վարչապետի մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Ելք», «Ծառուկյան դաշինք» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին, թե կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ ՀՀԿ-ն դեմ է, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ 10+1 պատգամավորներ կողմ են քվեարկելու։

«Ելք» խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։

Ազգային ժողովում կայացած հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 59 պատգամավորներ, դեմ են քվեարկել 42 պատգամավորներ։

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՈՒՆԻ ԱՅՆ ԹԻՄԸ, ՈՐ ԿԱՐՈՂ է ԳԱԼ, ՆՍՏԵԼ ԱԹՈՌԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼ»

08.05.2018  ՔԱՂԱՔԱԿԱՆ

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՈՒՆԻ ԱՅՆ ԹԻՄԸ, ՈՐ ԿԱՐՈՂ է ԳԱԼ, ՆՍՏԵԼ ԱԹՈՌԻՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼ»

ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ չընտրված` արդեն իսկ նրա շուրջ սկսվել է աթոռակռիվը, թե ում ինչ պաշտոն է հասնելու: Ոմանք կարծում են, որ այնտեղ լինելու են  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվից մի քանիսը, որոնք փորձ չունեն, մյուսները` տալիս անուններ, որոնց նույն ցուցարարները պակաս ոգեւորությամբ չէին մերժի: Այնուամենայնիվ, թե ինչպե՞ս եւ ի՞նչ անձերով է Ն. Փաշինյանը ձեւավորելու իր կառավարությունը, հատկապես, որ անգամ իրեն սատարող խորհրդարանական ուժերը` ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, չեն պատրաստվում գործադիրի մաս կազմել, «Իրավունքը» պարզեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ տեսակետը:

– Իրականում, որքան ես եմ հասկանում, Նիկոլ Փաշինյանը չունի այն մասնագիտական թիմը, որ կարող է գալ, միանգամից նստել աթոռին եւ սկսել կառավարել տնտեսությունը, սոցիալական, առողջապահական ոլորտը եւ այլն: Մինչդեռ այս ամենը մի ամբողջ օրգանիզմ է, որը պետք է գործի: Դրա համար, իրոք, ճիշտ կլինի, որ նա կադրային ջարդ չանի, այլ պետք է ընտրել կամ պարտադրել նրանց, ովքեր հիմա աշխատում են, նոր կարգով ու նոր համակարգով շարունակել աշխատել: Կարծում եմ` պետք է հրավիրել բոլորին եւ ասել, որ խաղի կանոնները փոխված են` ովքեր աշխատում են այս խաղի կանոններով մնում են, ովքեր` ոչ, գնում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

«Փա՞յ» են ուզել. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են Փաշինյանի հետ պորտֆելների շուրջ. «Ժողովուրդ»

08.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

«Փա՞յ» են ուզել. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցում են Փաշինյանի հետ պորտֆելների շուրջ. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բանակցություններ են տանում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ապագա կառավարության կազմում պորտֆելներ ունենալու հարցով:

Ասել է, թե Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար աջակցություն հայտնած ուժերը ցանկանում են «փայ» ունենալ ապագա կառավարությունում եւ այժմ քննարկում են, թե որ նախարարությունն ում պետք է տրվի:

Սակայն երկու կուսակցություններից էլ հերքում են այս լուրը»:

«Փաշինյանը կկարողանա՞ պատասխանատու եվ ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալ»

08.05.2018  ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Փաշինյանը կկարողանա՞ պատասխանատու եվ ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալ»

Հայաստանն այսօր ունեցավ նոր վարչապետ` ի դեմս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի: Հիշեցնենք, որ նա էր ՀՀ վարչապետի միակ թեկնածուն, իսկ ԱԺ քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ խմբակցությունը, խոստացել էր խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցել` դառնալու վարչապետ: Այս փոփոխությունների, ինչպես նաեւ իրավիճակի հնարավոր զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն, անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԻ հետ:

«ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ»

– Պարոն Միխեեւ, Ձեր գնահատմամբ` Հայաստանում տեղի ունեցած այս փոփոխություններն, ի՞նչ հետեւանքներ կամ արդյունքներ կունենան:

– Չեմ կարող ասել, թե այս ամենն ինչի կբերի, միայն գիտեմ, որ եթե Հայաստանում իշխանության գան մարդիկ, որոնք չեն վարելու ինքնուրույն քաղաքականություն, այլ կողմնորոշվելու են ամերիկացիների կամ եվրոպացիների ասածներով, այդ դեպքում երկրին շատ ծանր ժամանակներ են սպասվում: Ինչո՞ւ, որովհետեւ ամերիկացիներն ու եվրոպացիները չեն պատրաստվում Հայաստանի խնդիրները լուծել, այլ կարող են միայն օգտագործել այն իրենց շահերի համար: Իսկ երբ ամերիկացիներն ու եվրոպացիները սկսում են օգտագործել երկիրն իրենց շահերի համար, որպես կանոն, այդ երկիրը կքում է կա՛մ քաղաքացիական պատերազմի, կա՛մ տնտեսական ճգնաժամի տակ: Համենայնդեպս, միանշանակ, այդպես է եղել վերջին 15-20 տարիների ընթացքում:

Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

– Այսինքն` վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած դեպքերը կապում եք արտաքին ուժերի հե՞տ:

– Իսկ ո՞վ չգիտի այդ մասին, սա դեռ ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է: Ամերիկացիները, եվրոպացիները, հատկապես արեւմտյան հասարակական կազմակերպություններն արդեն 30 տարի է, ինչ հետեւողական աշխատանք են տանում Հայաստանում ԶԼՄ-ների, փորձագիտական շրջանակի եւ առաձին քաղաքական գործիչների հետ: Եվ մյուս կողմից էլ` գրեթե բոլոր քաղաքական էլիտաներն այսպես, թե այնպես կապված են Արեւմուտքի հետ, որովհետեւ իրենց փողերը գտնվում են ամերիկյան ու եվրոպական բանկերում: Կարծում եմ` սա այն ճնշման լծակն է, որը երկրում ստեղծված այս իրավիճակում օգտագործվում է: Եվ իհարկե կան նաեւ ներքին խնդիրներ: 

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԻ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՀԱՐՎԱԾԻ ՀԵՆՑ ԻՐԵՆ»

– Այս օրերին հաճախ փորձում էին զուգահեռներ տանել Հայաստանում տեղի ունեցածի եւ ուկրաինական մայդանի միջեւ: Հետաքրքիր է` Ձեր կարծիքն այս մասին:

– Իրավիճակն իհարկե նույնը չէ, բայց կիրառված տեխնոլոգիաները նույնն են, ինչպես Ուկրաինայում էր, Վրաստանում, Ղրղզստանում: Սրանք նույնատիպ տոխնոլոգիաներ են` մարդկանց տանել հրապարակ, ասել, որ ժողովուրդը պահանջում է, հայտարարել ժողովրդի թեկնածուի անունը, ձեռքի հետ էլ պայքարել կոռուպցիայի, հանցագործությունների եւ այլնի դեմ: Մեծ հաշվով, այստեղ նորություն չկա, այս ամենը մենք մի անգամ չէ, որ տեսել ենք հետխորհրդային տարածքում եւ այլ պետություններում: Այլ հարց է, որ դրա համար, ցավոք, միշտ կա իրական հիմք, որովհետեւ ե՛ւ մեծ մասշտաբով կոռուպցիա կա Հայաստանում, ե՛ւ հանցագործություններ, ե՛ւ այլն: Այս ամենը բավարար է, որպեսզի այդ տեխնոլոգիաները հեշտությամբ կիրառվեն, ինչը տեսել ենք շատ անգամ:

– Ի դեպ, ինչպես նշեցիք, ,ժողովրդի թեկնածուն»` այս դեպքում Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակցությունը, բոլորովին վերջերս խորհրդարանում հանդես եկավ օրենքի նախագծով` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ: Եթե ընտրվելով վարչապետ` Ն. Փաշինյանը նորից ձեռնամուխ լինի այս գործին եւ, իսկապես, Հայաստանը դուրս գա միությունից, այն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի տնտեսության վրա:

– Հիմա Փաշինյանը կարծես թե ասում է, որ իրականում Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանելու, ամեն ինչ լավ է լինելու: Բայց նաեւ պարզ է, որ այլ կերպ նա չէր էլ կարող խոսել: Մինչդեռ մենք հիշում ենք ժամանակին նրա եւ իր խմբակցության անդամների հնչեցրած տեսակետները: Դրա համար այստեղ հարցը հետեւյալն է` Փաշինյանը կկարողանա՞ իրականում պատասխանատու եւ ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալ, որը կառաջնորդվի ոչ թե անձնական նախընտրություներով, այլ Հայաստանի ռազմավարական հետաքրքրություններով: Եթե կարողանա, ուրեմն` մենք բոլոր հարցերը կլուծենք միասին, եթե` ոչ, օրինակ, ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնի, սա առաջին հերթին կհարվածի հենց Հայաստանին: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, պետք է հասկանալ, որ Ռուսաստանի համար Հայաստանի ԵԱՏՄ մտնելը ոչ մի օգուտ չուներ: Ավելին` մեզ համար հավելյալ բեռ է, որը կրում ենք` հանուն ռազմավարական դաշնակցի, ինչպիսին մենք համարում ենք Հայաստանին: Սա առաջին հերթին հայկական տնտեսության համար է, չմոռանանք, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ Ռուսաստանում հիմա ավելի շատ են հայկական ապրանքներ հայտնվել, շատացել են նաեւ հայ միգրանտները, ՌԴ-ում հայկական բիզնեսները: Այս ամենը Հայաստանի համար է դրական, ոչ թե Ռուսաստանի: Իսկ Ռուսաստանի համար մեծ հաշվով օգուտ չկա դրանից: Եվ եթե Հայաստանն ուզում է ունենալ տնտեսական դժվարություններ, թող դուրս գա ԵԱՏՄ-ից` հանուն իր ,ժողովրդի թեկնածուի», ավելի ճիշտ` հանուն հրապարակում հավաքված մարդկանց հաղթանակի: Մնում է միայն հուսալ, որ պարոն Փաշինյանին ամեն դեպքում կհերիքի քաղաքական իմաստնությունն ու խելքը, որպեսզի պատասխանատու քաղաքականություն վարի, որովհետեւ նորից եմ կրկնում` Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար հղի է մեծ խնդիրներով, առաջին հերթին` կապված իրեն շրջապատող երկրների հետ:

«ԻՐԱՆՈՒՄ ԷԼ, ԴԺՎԱՐ ԹԵ, ՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՆ, ՈՐ ՀՀ-ՈՒՄ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՆ ԳԱԼԻՍ ՊՐՈԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒԺԵՐ»

Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ . «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

– Ձեր կարծիքով` Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան Արցախյան հիմնախնդրի եւ առհասարակ` Հայաստանի անվտանգության վրա:

– Եթե Հայաստանի նոր ղեկավարը կարողանա դառնալ ինքնուրույն քաղաքական գործիչ, այդ դեպքում մենք ընդհանուր լեզու կգտնենք բոլոր հարցերում: Իսկ եթե Հայաստանի նոր ղեկավարությունը պիտի կատարի Եվրոպայի առաջադրանքները, ապա կարծում եմ` անվտանգության խնդիրը ոչ մեկը չի լուծի: Եկեք անկեղծ լինենք,  անվտանգության հարցը լուրջ կբարդանա, որովհետեւ Հայաստանն ունի երկու հարեւան, որոնց հետ պատերազմական հարաբերությունների մեջ է` Թուրքիան եւ Ադրբեջանը: Մյուս կողմից էլ` Իրանն է, որը նույնպես մուսուլմանական պետություն է, եւ թեպետ պատերազմական հարաբերությունների մեջ չէ Հայաստանի հետ, բայց դժվար թե շատ երջանիկ լինի այն փաստից, որ Հայաստանում ղեկավարման են գալիս պրոամերիկյան ուժեր: Ես չեմ ասում, թե հայաստանյան բոլոր ընդդիմադիրները պրոամերիկյան տրամադրություններ ունեն, բայց որ ամերիկացիները լրջորեն զբաղվում են նրանցով, հաստատ է: Ուստի` պատկերացրեք իրավիճակը` մի կողմից` Հայաստանի նոր ղեկավարությունը փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուս կողմից` նրան շրջապատում են Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան: Այս դեպքում ո՞ւմ վրա է հույսը դնում Հայաստանը, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի՞, որ նրանք կգան ու կփրկեն, եթե մի բան պատահի: Կարծում եմ` սա ծիծաղելի է:

– Այս ամենը հաշվի առնելով` ինչո՞ւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը որեւէ քայլ չձեռնարկեց:

– Որովհետեւ հենց Ռուսաստանը քայլեր ձեռնարկեր, կասեին` ըհը, Ռուսաստանը խեղդեց ազատությունը: 2015 թվականին, երբ Հայաստանում սկսեցին սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, Մոսկվայում պարոն Սերժ Սարգսյանին շատ պարզ հասկացրին, որ Կրեմլում շատ լուրջ մտահոգված են այս հարցում: Շատերն են տեղյակ այս մասին: Բայց պարոն Սարգսյանը, միեւնույնն է, գնաց սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, չնայած նրան, որ այդ բարեփոխումների ռիսկերը բավականին մեծ էին: Հասկանալի է, որ բարեփոխումներն անհրաժեշտ էին, որպեսզի նա պահպաներ վարչապետի պաշտոնը, բայց որ ռիսկային էր, միանշանակ է: Այնպես որ, նման շրջադարձն ամենեւին էլ բարդ չէր կանխատեսելը: Հայաստանյան ղեկավարությունն այն ժամանակ չցանկացավ տեսնել ռիսկերը եւ գտավ, որ կկարողանա գլուխ հանել: Հիմա նրանք նահանջում են: Մինչդեռ կա՛մ պետք էր չսկսել այդ պատմությունը, կա՛մ պետք էր նահանջել այն ժամանակ: Իսկ հիմա ստացվում է, որ սկսել են ռիսկերով հղի մի պատմություն, որի կես ճանապարհից ուզում են հետքայլ անել: Երկու տարբերակն էլ շատ անհաջող էր, եւ այս իրավիճակում Ռուսաստանը, բնական է, որ չէր խառնվելու Հայաստանի ներքին գործերին: Հետեւաբար, Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի: Եթե հայերը չէին ուզում այն, այլ ուզում են ուրիշ բան, շատ լավ, բայց թող չմոռանան, որ ինչ էլ լինի պատասխանատվությունն ընկնում է միմիայն իրենց վրա եւ ուրիշ ոչ մեկի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՌԴ նախագահի շնորհավորանքը նախազգուշացում էր հիշեցնում

08.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

ՌԴ նախագահի շնորհավորանքը նախազգուշացում էր հիշեցնում

Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ Նիկոլին շնորհավորողների թվում են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Բայց արդյոք շնորհավորե՞լ են: Այսպես, ՌԴ նախագահի հեռագրում ասվում է. «Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կխթանի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»: Իսկ ահա Մեդվեդեւի ուղերձն այս տեսքն ունի. «Վստահ եմ, որ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումը ամբողջությամբ բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերից»:

Իշխանության մեջ լինելը հարուստ լինելու ամենակարեւոր նախապայմանն է. Նիկոլ Փաշինյան 

Երկու դեպքում էլ «շնորհավորում եմ» արտահայտությունը չկա: Եվ այստեղ թարգմանության խնդիր չկա. բառացիորեն նույնն է ասված ռուսերեն պաշտոնական հրապարակման մեջ: Փոխարենը, ինչպես ՌԴ նախագահը, այնպես էլ՝ վարչապետը խոսում են ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին հայաստանի անդամակցությունից, այսինքն, որ Նիկոլն իր խոստման համաձայն, չի մտածի այդ կառույցներից դուրս գալու մասին: Թերեւս, ակնարկն առավել քան թափանցիկ է:

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

08.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Թույլ տվե՛ք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության  զարգացմանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է:

Օգտվելով առիթից, հարգելի՛ պարոն Փաշինյան, ցանկանում եմ շնորհավորել ձեզ հաղթանակի օրվա առթիվ, որը միավորել է մեր ինտեգրացիոն միության պետություններն ու ժողովուրդներին»:

ՀԱՊԿ-ում կարևորել են Հայաստանի հետ ինտենսիվ համագործակցության շարունակումը

08.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

ՀԱՊԿ-ում կարևորել են Հայաստանի հետ ինտենսիվ համագործակցության շարունակումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարւտուղար Յուրի Խաչատուրովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո կշարունակվի ինտենսիվ համագործակցությունը հանրապետության հետ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

«Ինտենսիվ համագործակցության շարունակում եմ ակնկալում ՀԱՊԿ-ի ամրապնդման, նրա առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ կազմակերպութծյան անդամ բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառմամբ»,-ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ:

ՀԱՊԿ-ի ղեկավարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ «քաղաքական փորձը եւ համաժողովրդական աջակցությունը» թույլ կտան Հայաստանի կառավարությանն ամենակարճ ժամանակում իրականացնել հայտարարված բարեփոխումները:

ՀՀ նախագահի «բարաթն» այդպես էլ գաղտնի մնաց

08.05.2018  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ 

ՀՀ նախագահի «բարաթն» այդպես էլ գաղտնի մնաց

ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, թեպետ թափանցիկ գործելու, ուղիղ եթերում բանակցելու ջատագով է, բայց փակ դռների հետեւում հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ընդ որում` առաջին հանդիպումն, ավելի քան ուշագրավ էր, որովհետեւ մինչեւ այն կկայանար, Ն. Փաշինյանը կասկածի տակ էր դնում ՀՀ նախագահի լեգիտիմությունն ու նրանից պահանջում առնվազն ցույց տալ Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու թուղթ: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման փուլում մամուլում հրապարակվել էին բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցված տվյալներ, ըստ որի, նա 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ինքը Սարգսյանը վստահեցնում էր, որ իր քաղաքացիության հետ կապված որեւէ խնդիր չկա, քանի որ Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվել է դեռեւս 2011 թվականին: Բայց, արի ու տես, որ հանդիպումից հետո` Ա. Սարգսյանը դարձավ Ն. Փաշինյանի համար լեգիտիմ, ու ոչ ոք չհիշեց, որ այդպես էլ որեւէ «բարաթ» հանրությունը չտեսավ, բացի Ն. Փաշինյանից: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ, որն, ի դեպ, «Ելք» դաշինքի ստեղծման «կնքահայրն է», քանի որ իր տանը բարիշեցին Ն. Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, ապա ստեղծվեց «Ելքը»:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

– Պարոն Պողոսյան, նախագահից Ն. Փաշինյանի պահանջած փաստաթուղթն այդպես էլ գաղտնի մնաց: Որպես նախագահի խորհրդական, չե՞ք պատրաստվում խորհուրդ տալ նրան հրապարակել այդ փաստաթուղթը, որպեսզի ոչ միայն Ն. Փաշինյանի, այլեւ ողջ հանրության համար նա դառնա լեգիտիմ նախագահ:

– Դուք մամուլ եք ներկայացնում, եւ մամուլն իրավունք ունի հարցում անելու եւ պատասխան ստանալու, օգտվեք այդ իրավունքներից: Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրն ունեցել է, իր այդ խնդրի պատասխանը տրվել է: Դրանից հետո եթե որեւէ մեկն էլի խնդիր ունի, գնացեք, դա արեք: Ես չեմ պատկերացնում, որ պետք է գնանք այդ հարցով զբաղվենք: Դուք հարցրեք, եթե նա կզգա, որ դրա կարեւորությունը կա, գուցե կանդրադառնա: Իմ խորհրդատվական խնդիրներն այս պարագայում այդ դաշտում չեն: Ես նույն ձեւով մնացել եմ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար ու շարունակելու եմ աշխատել այդտեղ, իսկ խորհրդական նշանակվել եմ հասարական հիմունքներով:

– ՀՀ նախագահն այս օրերին մի շարք հայտարարություններով հանդես եկավ, խրախուսեց քաղաքացիական հասարակության քայլերը, բայց որեւէ անդրադարձ չկատարեց կամ դատապարտող կոչով հանդես չեկավ այն մասին, որ Ն. Փաշինյանի կողմնակիցներն ուղղակի հոգեբանական տեռորի էին ենթարկում ՀՀԿ-ական պատգամավորներին` այցելելով նրանց տներ ու սպառնալիքներ հնչեցնելով: Ի՞նչ կասեք այս մասին:

-Նախագահի բոլոր հայտարարություններում եղել են կոչեր, որ պետք է հանդուրժողականություն ու սեր լինի, նույնն է ասել նաեւ Ն. Փաշինյանը: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն հարեւանի ու քո հարաբերությունների մեջ նախագահը միջամտի ու հայտարարություն անի: Այդ ժամանակ նախագահի հայտարարությունը գին չի ունենալու: Հազարավոր մարդիկ դատապարտել են այդ ամենը, նույն Ֆեյսբուքում: Մենք եթե սկսենք ասել, թե ինչու այս մասին արվել է հայտարարություն, այն մասին չի արվել, սրանով տեղ չենք հասնելու:

– Այնուամենայնիվ, առնվազն ՀՀ նախագահից պահանջվում էր օբյեկտիվություն, որ ցույցերը խրախուսելուց զատ, նաեւ անդրադառնար պատգամավորներին ուղղված սպառնալիքներին...

– Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ նա չի ասել` տղերք էս ի՞նչ եք անում, չի՛ կարելի, որեւէ մեկը գիտի՞:

– Համենայնդեպս, հրապարակային որեւէ խոսք չի եղել, էլ ո՞ւր մնաց բաց ու թափանցիկ գործունեությունը:

– Հրապարակային Ֆեյսբուքո՞վ գրեր: Գիտեք, եթե որոշել ենք մեղավորություն գտնել, կարող ենք ասել` ինչու օրինակ այս օրը սպիտակ վերնաշապիկ չի հագել, ուրեմն` եկեք մեղադրենք, բայց այդպես ճիշտ չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

ԶԱՐՄԱՆՔ

08.05.2018 

ԶԱՐՄԱՆՔ


Այն, որ մանր բիզնեսը պետք է արձագանքեր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ նախաձեռնած շարժմանը, բնական է: Բացի շապիկներից, գլխարկներից, անգամ Նիկոլի պատկերով վարսավիրական ծառայություններից, արտադրվեցին Նիկոլի պատկերով կախազարդեր, նարդի, այլ հուշանվերներ: Բայց ամեն ինչում չափի զգացումն էր գեղեցիկ, քանզի, գրողը տանի, անգամ շրջանառության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի կերպարով սրբապատկեր: Հասկացանք, բիզնեսը բիզնես, բայց մի՞թե կարելի է հանուն լրացուցիչ շահույթի հատել սրբապղծության սահմանը: Ի դեպ, ինքը` Փաշինյանը, նույնպես զարմացրեց բոլորիս` հրապարակում մայիսի 8-ը հայտարարելով ոչ աշխատանքային օր: Լավ, այդքան դժվա՞ր էր ընդամենը մեկ օր սպասել մինչեւ վարչապետի պաշտոնի ստանձնումը, եւ այդպիսի որոշումներն ընդունել օրինական կարգով` կառավարության նիստերին, այլ ոչ թե զբաղվել ինքնիրավչությամբ:

Ի՞նչ կարծիքի եք, մեր գրանտասերներից ո՞վ է ամենահարուստը: Եթե ասեք, թե Սաքունցը (ներողություն եմ հայցում այդ անունը հիշատակելու համար), ապա կսխալվեք: Ֆեյսբուքում մեր հայրենակիցները չեն ալարել` մանրամասն ամփոփում են հրապարակել, թե ով ինչքան է ստացել NED ամերիկյան հաստատությունից: Այսպես, Դանիել Իոաննիսյանը ստացել է 183 հազար դոլար, Սաքունցը` 107 հազար, իսկ անվիճելի ռեկորդակիրը այդքան էլ շատ չերեւացող ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆՆ է` 1,340,071 դոլար: Դե ինչ, ինչքան էլ զարմանալի լինի, պարոն Սաֆարյանը հիմք է դրել միլիոնատերերի մի նոր դասակարգի` գրանտային միլիոնատերերի:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Իսկ հիշո՞ւմ եք հայտնի սկանդալը` կապտամազիկ ԱՍՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ շուրջ: Շատերը հեղափոխական թոհուբոհում մոռացել են, բայց պարզվում է, որ նա էլ է հաղթական հեղափոխականներից մեկը: Եվ ահա զարմանալիորեն Ասյա Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Զալյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակավ հերքել, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել: Եվ պատասխանողի դերում հայտնվել է Գառնիկ Իսագուլյանը, գումարած մի շարք կայքեր: Դե ինչ, մեր հեղափոխականները զարմանալի պատկերացումներ ունեն խոսքի ազատության մասին: Իրենք կարող են ամենակոպիտ ձեւով վիրավորել ում ուզում են, շրջանառության մեջ մտցնել ոչ տպագիր բառապաշար, իսկ այ, եթե որեւէ մեկը նրանց հավին քըշ է ասում, ապա անմիջապես ընկնում է դատարան:

«ՊԻԿԸ ՄԱՅԻՍԻ 2-3-ԻՆ ԷՐ, ԵՐԲ ՀԱՄԱՑԱՆՑԸ ՈՂՈՂՎԱԾ ԷՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ»

08.05.2018  ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

«ՊԻԿԸ ՄԱՅԻՍԻ 2-3-ԻՆ ԷՐ, ԵՐԲ ՀԱՄԱՑԱՆՑԸ ՈՂՈՂՎԱԾ ԷՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՉԱՐՈՒԹՅԱՄԲ»

Վերջին մեկ ամսվա ընթացքում ինչերի ասես, որ ականատես չեղանք: Էլ օր ու գիշեր բղավոցներ, մեքենաների բարձր ազդանշանների ձայներ, ու որ ամենաահավորն է, ոմանք այնքան էին չարացել, որ չէին խորշում ու պատգամավորների, իշխանավորների «թաղումներ» էին կազմակերպում նրանց շքամուտքների, ասել է թե` ընտանիքների աչքի առաջ: «Այդ հզոր բացասական էներգիան բավականին նվազել է» Այն, որ նման իրողությունները հոգեբանական առումով չեն կարող իրենց խորքային հետեւանքները չունենալ, հասկանում են բոլորը: Ընդ որում, չնայած հարթակից սեր եւ համերաշխություն է քարոզվում, սակայն անհանդուրժողականությունն այնքան է խորացել, որ հոգեբանական հետեւանքներն էլ, հաստատ, խորքային են լինելու: Ուրեմն, սկսած այն համատարած սիգնալներից, վերջացրած՝ ատելության ու չարության մթնոլորտով, ի՞նչ են խոստանում, փորձեցինք հետաքրքրվել նախ հայտնի հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻՑ, ով նկատեց.

 - Հնարավոր է՝ պարբերական բարձր աղմուկը ոմանց նյարդայնացնի, գցի սթրեսի մեջ: Նյարդայնացնի այն աստիճան, որ դիմացինը իր ջղայնությունը արտահայտի շրջապատի նկատմամբ: Բայց որ դրանից ինչ-որ հոգեկան խնդիր առաջանա, դա պրակտիկապես անհնար է: Պարզապես ոմանք կարող են այդ ֆոնի վրա դառնալ ավելի զգայուն: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա, այո՛, հնարավոր է աղմուկը վախեցնի, խանգարի քնի ռեժիմը: Նույնը ծերերի դեպքում` հատկապես, եթե հոգեպես անկայուն վիճակում են: Բայց տվյալ պարագայում հասարակության, հատկապես՝ երիտասարդների մեջ ուրախությունը, ոգեւորվածությունն այն աստիճան էր, որ չարությամբ այս ամենը չէր կարող ավարտվեր: Եվ հետո, այս ամենը կարող էր խնդիր առաջացնել, եթե տեւական ժամանակ լիներ, բայց այս դեպքում, պահի տակ, այո, լսվում էին ձայներ, հետո անցնում` տեւական բնույթ չէին կրում:

- Պարոն Խուդոյան, իսկ համացանցում այս ամենն ավելի երկարատեւ էր. մինչ օրս համացանցը ողողված է ատելությամբ ու չարությամբ:

- Այո, սկզբնական շրջանում նման տենդենց նկատվում էր, ճիշտ եք: Բայց քիչ-քիչ դա հանդարտվում է, թուլացել է: Պիկը մայիսի 2-3-ին էր, երբ համացանցը ողողված էր ատելությամբ եւ չարությամբ: Այժմ ժողովուրդը սպասման մեջ է մինչեւ ամսի 8-ը:

- Մեկ այլ տգեղ երեւույթ եւս նկատվեց. ոմանք շրջապատել էին պատգամավորների տները, «թաղումներ» էին կազմակերպում:

- Իհարկե, երեւույթը ինքնին խիստ բացասական էր, այդ տեռորը պարզապես անվերահսկելի էր: Բայց ինչ-որ կատաստրոֆիկ բան չեղավ, պարզապես վերահսկելի չէր իրավիճակը: Հիմա այդ հզոր բացասական էներգիան բավականին նվազել է:

«Նմանատիպ երեւույթները կարող են ազդեցություն ունենալ երեխաների վրա»

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ ՍԱՄՎԵԼ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ բարձրաձայն բղավոցների, մեքենաների ձայնային ազդանշանների մասին նույն կարծիքին էր.

- Պարբերաբար հնչող բարձր աղմուկը, բղավոցները, ձայնային ազդանշանները կարող են սթրեսային իրավիճակի մեջ գցել մարդուն, բայց հոգեկան խանգարման հասցնել չեն կարող: Նմանատիպ երեւույթները կարող են ազդեցություն ունենալ մանկահասակ երեխաների վրա` դարձնելով նրանց ավելի կամակոր, հուզական, բայց ոչ ավելին:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Լուրջ մտավորականներ չկա՞ն Հայաստանում»

08.05.2018  ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Լուրջ մտավորականներ չկա՞ն Հայաստանում»

ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆԸ, ով վերջին տարիներին ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան եւ անցել զինվորական ծառայության, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չեմ հասկանում, թե որտե՞ղ են մեր ազգային մտավորականներ, ակադեմիկոսները եւ  քաղաքագետնները։ Մարդ չեմ կարողանում գտնել, ով նորմալ եւ խորը մեկնաբանություն կատարի Հայաստանում տեղի ունեղող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Գրեթե բոլորը ասում են հետեւյալի  նման մի բան. «մենք միանում ենք ժողովրդին, եւ ժողովուրդը հետեւում է Նիկոլին, հետեւաբար մենք մեր ձայնը տալիս ենք Նիկոլին»։ Տարիներ սովորել են համալսարաններում եւ միայն այդքան պարզ ու անհեթեթ մեկնաբանություն են անո՞ւմ։ Լուրջ մտավորականներ չկա՞ն Հայաստանում։ Աչքիս քաղաքական կոռեկտությունը վարակել եւ կոռումպացրել է իրենց ուղեղները։ Ամոթ նաեւ Հայաստանում այսպես կոչված «Արորդիներին», ովքեր դարձել են Նիկոլի վկաններ եւ նույնպես նորմալ մեկնաբանություն չեն անում եւ չեն փորձում ճիշտ խորհուրդ տալ իրենց հայրենակիցներին։ Դրա փոխարեն իրենք դրոշակ են ծածանում, թիկնոց են հագնում, թուր բռնում եւ կրակի վրով թռնում, կարծելով որ դա իրենց ավելի արիացի է դարձնում։ Գրանտակեր նիկոլականներ, դուք բոլորիս չեք կարող խաբել, դեռ կան շատ ռացիոնալ, գիտակցող եւ մտածող Հայեր, որոնք լեմինգներ չեն եւ կարող են ճշմարտությունը տեսնել ու տրամաբանական եզրակացության հասնել առանց տրվելով իրենց զգացմունքներին, ուղղակի, ցավոք սրտի, իրենց մեծամասնությունը չի բարձրաձայնում, սակայն մի օր դա կփոխվի»։


«Բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում  Արցախը»

Փաշինյանը մերժո՞ւմ Õ§ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» սկզբունքըՆիկոլ Փաշինյանի վարչապետության հետ կապված կարեւորագույն հարցերից մեկն էլ այն էր, թե նա ինչ քաղաքականություն է պատրաստվում կիրառել Արցախի ուղղությամբ: Եվ ահա, այսպրվա ԱԺ նիստում նա այդ հարցի հետ կապված եւս պարզաբանումներ հնչեցրեց: Այսպես, ըստ Փաշինյանի. «ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի միջազգային ճանաչումը: Մենք հանձնառու ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի անկախության միջազգային գործընթացին:

ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքային դիրքորոշումը: Բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992-ի մանդատով»:

ՈՎ ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ` ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ, ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ...

08.05.2018 22:45 ՄՇԱԿՈՒՅԹ

ՈՎ ՉԻ ՍԱՏԱՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ` ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ, ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ...

Այս ամենի ֆոնին վերջին օրերին հեղափոխական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համակիրների կողմից սոցիալական ցանցերը ողողված են հայտնի արտիստների հասցեին վատ մեկնաբանություններով ու մեղադրանքներով` «Ով մեզ հետ չի, մեր դեմ ա» կարգախոսով: Ու եթե լուրջ արտիստներից որեւէ մեկը փորձի դեմ արտահայտվել իրենց ժողվարչապետի թեկնածուին կամ էլ լավագույն դեպքում չեզոք մնալ, կրկին թիրախավորվում է նրանց կողմից: Օրինակ` ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆՆ այս մասին անդրադարձ է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ շեշտել.

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Չես կարող սեր քարոզել, տարածելով ատելություն եւ չարություն, արդարություն պահանջել, քննադատելով եւ չընդունելով այլ կարծիք կամ մոտեցում: Ուրախ եմ, որ այս պայքարում հայտնի եւ ճանաչված դեմքերը չեն, որ ստիպել են մարդկանց գալ հրապարակ: Սա եղել է Հայաստանի քաղաքացիների գիտակցված քայլը, պայքարը եւ դժգոհությունները բարձրաձայնելու ցանկությունը, որն ամենակարեւոր ձեռքբերումն է: Իսկ արտիստները ժողովրդի թշնամիները չեն. նրանք միշտ եղել են ազգի կողքին թե՛ ուրախ, թե՛ դժվար պահերին»,- գրում է երգչուհին եւ հավելում. «Համբերությունն ու հավատը մեր կյանքի ուղեկիցներն են եղել վերջին տարիների ընթացքում: Մեր սերունդը տեսել է փոփոխություններ, ապրել զրկանքներով եւ ունեցել դժվար օրեր, սակայն հույս եւ սպասում ունեինք` մի օր լավ է լինելու, բայց ոչ մեկ օրում: Մարդը միշտ ձգտելու է ազատության եւ արդարության` անկախ մասնագիտությունից: Հուսամ այլեւս չի օգտագործվի` «մեկ ա մեզանից ոչինչ կախված չի» արտահայտությունը»:

Ի դեպ, ավարտին երգչուհին, որպես հումոր նշել է. «Ուզում եմ ներկայացնել «Քայլ արա» երգը, որը ստեղծվել է 6 տարի առաջ տաղանդավոր ընկերներիս` Ավետ Բարսեղյանի եւ Մանե Հակոբյանի հետ համագործակցության արդյունքում: Մտածում եմ` չպահանջե՞մ հեղինակային իրավունքներս Նիկոլ Փաշինյանից»,-կատակել է երգչուհին: Սակայն, ապարդյուն, երգչուհու հումորն օգտագործվեց իր դեմ, որի մասին երգչուհին կրկին իր սոցիալական տիրույթում գրում է. «Հարգելինե՛րս, ցավում եմ, որ խոսքս ուղղված այն մարդկանց, ովքեր այս օրերին չար եւ կոպիտ խոսքեր էին արտահայտում արտիստների հասցեին, ընդունվեցին ճիշտ հակառակը: Ափսոս, որ նույնիսկ հումորը դարձավ բոլորիդ քննարկման լուրջ թեմա: Անկախ ստացած արձագանքից` բոլորիս հաջողություն եւ խաղաղություն եմ մաղթում»:

Գուցե Զ. Բաբայանի սխալն էլ հենց նա էր, որ հիշատակել էր երգի խոսքերի հեղինակ ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ անունը, քանի որ այս օրերին աշխարհի անեծքն ու ծաղրական արտահայտությունները հնչում են հենց նրա հասցեին, ինչ է թե վերջին օրերի իրադարձությունների մասին Ա. Բարսեղյանը գրել է. «Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս:

Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես:

Հեղափոխությունը քննություն է,

Հոգու

Տեսակի

Ընկերության

Խոսքի ու լռության

Հավատքի ու մտքի:

Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է:

Նա ինքն է ընտրում Դեմքերին, ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը:

Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն:

Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները, Որ Էջում եւ Ինչ տառերով գրի...

Աստված, աղոթիր Մեզ համար:

Սեր, վերադարձիր Հայաստան, քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել...»:

ՌԵՏՐՈ. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ավետին, ի դեպ, փորձեց իր իսկ թիմակիցներից պաշտպանել Ն. Փաշինյանի սատարող ու բեմահարթակում ելույթ ունեցող Կամերային թատրոնի դերասան ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ, որը տեսաուղերձով համարձակ մի քանի անգամ շեշտում է, որ Ավետ Բարսեղյանն իր ընկերն է, որ ով նրա հասցեին վիրավորական խոսքեր ասի, ուրեմն իր հետ գործ կունենա: Սակայն, Ռ. Երանոսյանը դարձավ հենց իր թիմակիցների զոհը` իր այդ քայլով Ավետ Բարսեղյանի հասցեին հնչող հայհոյանքները կրկնապատկված վերադարձրեց ինքն իրեն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Խնդրում եմ մի՛ խառնեք թացը չորի հետ». ՆՈՒՌ

08.05.2018  ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

«Խնդրում եմ մի՛ խառնեք թացը չորի հետ». ՆՈՒՌ

Հուսանք հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո արդեն վերջ կդրվեն վերջին օրերին համացանցային համատարած ատելությանը, հատկապես` մշակույթի ու հանրային մի քան դեմքերի հանդեպ: Ատելության սահմաններն այնքան էին հեռվացել իրական չափաբաժնից, որ Փաշինյանի կողմանկցիներն անձնական վիրավորանքներ էին շռայլում նույնիսկ իրենց ճամբարում եղած հանրային դեմքերին, ովքեր փորձում էին պաշտպանել քարկոծվող գործընկերներին: Դիզայներ, քանդակագործ, նկարիչ ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ` ՆՈՒՌԸ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այդ ամենին գրում է, որ ինքը երջանիկ մարդ է, ապա շեշտում, որ գրածը մեկնաբանելուց առաջ կարդան մինչեւ վերջ. «Այս օրերին ես ևս մեկ անգամ համոզվեցի դրանում և կարող եմ նորից ու նորից կրկնել՝ ես երջանիկ մարդ եմ, քանի որ իմ կյանքի ընթացքում ինձ հաջողվել է ձեռք բերել և արժանանալ կայուն, խիզախ, համարձակ և ամենակարևորը ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ընկերների։
Ավետ Բարսեղյան,
Շուշան Պետրոսյան, 
Արման Սաղաթելյան, 
Հայկո, 
Վահե Հակոբյան՝ 
Մարդիկ, ում ես ճանաչում եմ մի ամբողջ կյանք, գիտեմ նրանց հայացքները և միշտ չէ, որ համամիտ եմ եղել նրանց հետ, երբեմն բանավեճեր ենք ունեցել, տարակարծիք ենք եղել, բայց միշտ հարգել ենք միմյանց կարծիքը և դիրքորոշումը: Թող ներեն ինձ այն ընկերներս, ում անունները չեմ թվարկել, քանի որ այս գրառումը նվիրված է այն հանրային մարդկանց` իմ ընկերներին, ովքեր այս օրերին թիրախ են դարձել անհանդուրժողականության, նախանձի, չկամության, տգիտության: 
Ցանկանում եմ հիշեցնել, որ այս հեղափոխությունը ի սկզբանե դեմոկրատիա է քարոզել, իսկ դեմոկրատիայի գլխավոր արժեքը՝ դիրքորոշման ազատ ընտրությունն է, կողմերի բացակայությունն է, մտածելակերպին չբռնանալն է, հարգանքն ու սերը, և մի՛ փորձեք աղտոտել այս գեղեցիկ հասկացողությունը տգիտությամբ և անձնական չկայացվածության ինքնահաստատումով։ Թվարկածս Մարդիկ միշտ հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին, միշտ ինքնազոհ ծառայել իրենց ազգին և Հայրենիքին, երբևէ չեն առաջնորդվել միայն անձնական և գրպանի շահերից, չեն եղել կաշառակեր, իրենց ապրելակերպով միշտ ոգևորել և առաջընթացի անդրանիկն են եղել»,- գրում է քանդակագործն ու շտապում անուն առ անուն հիմնավորել ամեն ինչ. «Ավետ Բարսեղյանը 600-ից ավելի հիթային երգեր է հեղինակել, որոնց ներքո մեծացել են և դեռ կմեծանան սերունդներ: Ի դեպ, Զարուհի Բաբայանի կատարմամբ «Քայլ արա» երգի հեղինակը, վերջին իրադարձություններից 6 ամիս առաջ, հենց Ավետն էր, իսկ նրա քնարերգական պոեզիան, որը հուսամ շուտով կհրատարակվի, արժանի է միջազգային ճանաչման և ընթերցման։ Եվ ի վերջո, ո՞րն է նրա մեղքը, որ համատեղ Ռիտա Սարգսյանի հետ իրականացրեց բարեգործական երաժշտական նախագիծ, որի նպատակն էր օգնել արյան քաղծկեղով հիվանդ երեխաներին»,- ընդգծում է Նուռն ու անդրադառնում նաեւ վերջին օրերին անհանդուրժողականության թիրախում հայտնված ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին. «Շուշանը Հայրենասիրական երգի և ոգու ձայնն է եղել այն ժամանակ, երբ մեր ազգը խորհրդային շրջանից հետո հայրենասիրության կողմնորոշման կարիք ուներ, որպեսզի դիմակայեր և հաղթահարեր բոլոր փորձությունները։ Եվ այսօր էլ, ապրելով 2 սենյականոց բնակարանում, նա ողջ իր ուժն ու եռանդը նվիրում է Արցախի սահմանամերձ շրջաների և գյուղերի բնակիչների և զինվորների համար պայմաններ ստեղծելու գործին, կառուցում է մշակույթի կրթօջախներ, վերանորոգում՝ դպրոցներ, ճանապարհներ, որպեսզի տեղաբնակները չթողնեն իրեց տներն ու հեռանան և այդ արյունով վերադարձված հողը թշնամու բաժին դառնա»։ 
ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանին հեղափոխականները  վերջին օրերին միայն թիրախավորեցին, երբ վերջինս փաստերով խոսեց Ն. Փաշինյանի հետ, նրա մասին Նուռը գրում է. «Մարդ, ով 16 տարեկանում կամավոր գնաց իր երկրի սահմանները պաշտպանելու և վիրավորվելուց հետո ապաքինվելուն պես վերադարձավ իր և մեր կռիվը շարունակելուն մինչև հաղթանակ: Նման խառնվածքի մարդը երբևէ չի հանձնի իր դիրքերը, չի դավաճանի իր սկզբունքներին, և Փառք է Աստծո, որ կան նման մարդիկ, որոնք արտաքին թշնամու դեմ չեն նահանջի ի տարբերություն շատ ու շատ երեսփոխանների, որոնք կհանձնվեն առաջին իսկ ուժերի վերադասավորման պահին»,- հստակ շեշտում է քանդակագործն ու անցում կատարում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին. «Հայկո՝ Մարդ, ով բերեց իր հետ նոր հայ էստրադա, մարդ, որը միջազգային ճաշակ թելադրեց հայ երգարվեստում, որի շատ ու շատ գեղարվեստական ֆիլմերի համար արված երաժշտական ձևավորումները ապրեցնում և շնչեցնում են այդ ֆիլմերը և ստիպում հուզվել և ի վերջո լավ մարդ, լավ Երևանցի, լավ Հայ, որը ոչ մեկից չի գողացել, ոչ մեկին չի վնասել և առհասարակ փորձում եմ հասկանալ՝ ինչու՞մ եք նրան մեղադրում։ Պետք է գար ցույցի, չեկա՞վ, լավ արեց. դա իր դեմոկրատական իրավունքն է, և այն մարդը, ով մեղադրանքներ է հնչեցնում այդ կապակցությամբ՝ այս հեղափոխության վարքաբեկողն ու թշմամին է»,- մտահոգված ընդգծում է Նուռը։ 
«Վահե Հակոբյանը, ում Սյունիքի մարզպետ դառնալուց հետո երկու տարվա ընթացքում վերանորոգվեցին տարածաշրջանի բոլոր դպրոցները և մանկապարտեզները, կառուցվեցին և ապահովվեցին ժամանակակից սարքավորումներով հիվանդանոցներ և բուժհաստատություններ, հրավիրվեցին մասնագետներ տարբեր ոլորտներից և վերապատրաստվեցին տեղի մասնագետները, վերանորոգվեցին և վերաբացվեցին մշակույթի պալատներ, որոնք փակվել էին դեռ խորհրդաին ժամանակաշրջանում։ Երևանում ապրում է պարզ 3 սենյականոց բնակարանում և սարի գագաթին պալատներ չի կառուցել: Ու հիմա ասեք՝ ինչի՞ համար է պետք վատաբանել էս մարդուն»,- ընկերոջ մասին համարձակորեն գրում է Նուռն ու եզրափակում. «Ես կոչ եմ անում և խնդրում եմ մի՛ խառնեք թացը չորի հետ, մի՛ սերմանեք ատելություն, մի՛ պղծեք աշխարհի աննախադեպ բարի հեղափոխությունը և մի՛ մոռացեք, որ 1915 թվականին թուրքերը Հայ ազգի բնաջնջման սև գործը սկսեցին հենց հայ մտավորականերից»։

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲԱՑ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՈՒՐ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԵՊՀ ԴԻՊԼՈՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ ԵՊՀ ուսխորհրդի` ռեկտոր Արամ Սիմոնյանը փորձում էր Նիկոլ Փաշինյանի վրա դիպլոմ ծախել, բայց գնի մեջ այդպես էլ չբարիշեցին:

ՀԱՐՍԱՆԻՔ ՄԱԼԻՆՈՎԿԱՅՈՒՄ (ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ` «ԵՍ ՆԻԿՈԼԻՆ ԵՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Опять власть меняется..?

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ` ԱԺ ՆԻՍՏԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԻ ՄԱՍԻՆ)

– Իջել էր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА