ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շնորհավոր մայիսյան հաղթանակների եռատոնը. Մանվել Գրիգորյան

08.05.2019 15:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շնորհավոր մայիսյան հաղթանակների եռատոնը. Մանվել Գրիգորյան

Մայիս ամիսն, իրավամբ, համարվում է հայ ժողովրդի, հայոց պետականության հաղթանակի ամիսը. Սարդարապատի հերոսամարտ, որտեղ հայի հավաքական ուժը կործանեց իրեն մի քանի անգամ գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որը, ցավոք, ճիշտ չգնահատվեց այդ օրերի հայ կառավարիչների և դիվանագետների կողմից: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օր, որը նաև հայ զինվորի, գեներալի, մարշալի զենքի, մտքի փայլով բերեց հաղթանակի: Շուշիի ազատագրում, որի ռազմական օպերացիայի մտքի թռիչքն իր տեղն է ունենալու ռազմական տեսաբանների ուսումնական ձեռնարկներում:

«ԱՐԴՅՈՔ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ Է ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ»

Այսօր նաև Երկրապահ կամավորների միության հիմնադրման օրն է. կառույց, որի ակունքներում կանգնած ազատամարտիկների շնորհիվ, ի դեմս կառույցի հիմնադիր Վազգեն Սարգսյանի, ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի, արցախյան հերոսամարտի ժամանակ վերականգնվեց հայի արժանապատվությունը և ազատագրվեց պատմական Հայաստանի մի մասը:

Ցանկանում եմ փաստել, որ ամիսներ առաջ ԵԿՄ կառույցի նոր ղեկավարությանը փոխանցվեց ահռելի ժառանգություն: Լիազորված եմ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից շնորհավորել մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ Կառավարությանը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի ղեկավարությանը, ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, զինված ուժերին, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի, բոլոր ազատամարտիկներին, երկրապահ կամավորական միությանը, ի դեմս նախագահ Սասուն Միքայելյանի, ՀՀ և Արցախի քաղաքացիներին, ողջ հայությանը: Հայաստանի արտաքին մարտահրավերներին միակամ և միասնական ուժերով է հնարավոր դիմակայել:

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА