ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե նախարարը փորձի այս տեսքով հրամանը մտցնի կառավարություն` կանգնելու է Սահմանադրական եւ այլ դատարանների առաջ. Տեսանյութ

08.05.2019 14:24 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Եթե նախարարը փորձի այս տեսքով հրամանը մտցնի կառավարություն` կանգնելու է Սահմանադրական եւ այլ դատարանների առաջ. Տեսանյութ

Փետրվարի 1-ին առողջապահության նախարարը ստորագրեց մի հրամանագիր, ըստ որի, մարդիկ պետք է համաձայնեն, որ մահանալուց հետո պետք է իրենց օրգանները օգտագործվեն` այլ մարդկանց կյանքեր փրկելու համար: Այս հրամանը հանրության շրջանակում անհանգստություններ է առաջացրել: Մասնագետները պնդում են, որ Հայաստանում օրենքով գործում է երեք օրգանների փոխպատվաստում` լյարդի, եղջերաթաղանթի եւ երիկամների: Սակայն  նախարարը խոսում է 14 օրգանների փոխպատվաստման մասին: Եթե 3 օրգաններ են փոխպատվաստվում, մնացած 11-ը հնարավո՞ր է, որ վաճառվեն դրսում: Արդյոք նման մտավախություն չունեն նաեւ մասնագետները` «Իրավունք TV»-ի տաղավարում փորձեցինք հետաքրքրվել նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանից, ով նկատեց.

Գոյություն ունի դիակային փոխպատվաստումների երկու տեսակի համակարգ. Մասնագետը դիակային փոխպատվաստումների եւ հնարավոր խդիրների մասին. Տեսանյութ

- Արսեն Թորոսյանի խնդիրներից մեկն այն է, որ նա չունի լուրջ թիմ: Մենք ականատես եղանք, որ իր նախարարության իրավաբանական վարչության շատ աշխատակիցներ հրաժարական տվեցին, որի պատճառով նա ունի խնդիր հենց օրենքի հետ: Նա չի տիրապետում օրենքներին: Նա կարծում է, որ վերջին օրենքը 2009 թվականի օրենքն է, ըստ որի, այո, նա ճիշտ է, որ օրգանները, առանց անձի եւ հարազատների համաձայնության, եթե կյանքի ընթացքում չի հրաժարվել, կարող են օգտագործել այլ անձանց կյանք փրկելու համար: Բայց ոչ ոք չի ասել, որ գոյություն ունի 2010 թվականի Սահմանադրական դատարանի որոշում, որով օրենքի այդ կետը համարվել է հակասահմանադրական: Եվ եթե հանկարծ նախարարը փորձի այս տեսքով հրամանը մտցնի կառավարություն, հետո փորձի Ազգային ժողովում կյանքի կոչել, նա կանգնելու է Սահմանադրական եւ այլ դատարանների առաջ, հաշվի առնելով նաեւ, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА