o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծնողը ահազանգում է դրամահավաքի մասին, տնօրենը` կտրականապես հերքում

08.05.2019 14:57 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ծնողը ահազանգում է դրամահավաքի մասին, տնօրենը` կտրականապես հերքում

Iravunk.com-ը ահազանգ է ստացել Վահան Տերյանի անվան  թիվ 60 դպրոցի առաջին դասարանի աշակերտների ծնողներից, որ ուսումնական տարվա ավարտին ծնողկոմիտեն ծնողներին ասել է, որ յուրաքանչյուրը երեխայի համար չորս հազար դրամ գումարեն հավաքում` տնօրենի եւ ուսուցիչների համար ծաղկեփնջեր գնելու եւ նվիրելու համար: Նշենք, որ վերոհիշյալ դասարանում  կա 32 աշակերտ: 

Այս պահին «Սպայկան» ճգնաժամային կառավարման մեջ է. Ընկերության փոխտնօրենը ահազանգում է

Հաշվի առնելով, որ Կրթության եւ գիտության նախարարը բազմիցս հայտարարել է, որ բացառվում են դրամահավքները` փորձեցինք կապվել Վահան Տերյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Իսկանդարյանի հետ, ով մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց դրամահավաքության վերաբերյալ հարցըՙ նշելով.

Որեւէ տեսակի դրամահավաքություն չկա եւ չի կարող լինել մեր դպրոցում: Ես այդ մասին անընդհատ զգուշացնում եմ թե ուսուցիչներին եւ թե ծնողկոմիտեներին: Եթե կա ծնող, ումից թեկուզ ծնողկոմիտեն պահանջել է, որպեսզի բերի այդ գումարը` թող գա ինձ մոտ եւ ասի այդ մասին: Մնացածի համար թող չմտահոգվի: Ես Ձեզ խոստանում եմ, որ այդ մասին բարձրաձայնող ծնողի ինքնությունը չի բացահայտվի ո՛չ ծնողկոմիտեի, ո՛չ էլ մնացած ծնողների մոտ:

Վերոնշյալ ծնողկոմիտեն, ում անունը չենք հրապարակում եւս ներկա էր տնօրենի աշխատեսնյակում եւ վերջինս մեզ հետ զրույցում ասաց.

-Զարմացած եմ, թե ինչ 4000 հազար դրամի մասին է խոսքը: Յուրաքանչյուր ծնող ինքն է հոգացել իր երեխայի այբբենարանի հանդեսի համար նախատեսվող ինչ-ինչ անհրաժեշտությունները: Ոչ մի ծաղկեփունջ չկա, կարող եք գալ եւ տեսնել, յասամաններ ենք մեր բակերից քաղել, որ նվիրենք ծնողներին: Տնօրենը բազմիցս մեզ զգուշացրել` ոչ մի դրամահավաք:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА